ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Չումակովի անվան կենտրոնի կողմից մշակվել է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսական պատվաստանյութը։
«Կովիվակը» գրանցվել է, հայտնում է
ՏԱՍՍ–ը`հղում անելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ով անդրադարձել է պատվաստանյութի շրջանառության թեմային խորհրդակցության ժամանակ։
«Ուզում եմ սկսել շատ լավ նորությունից։ Մենք այսօր ֆիքսում ենք, որ գրանցվել է «Կովիվակ» երրորդ պատվաստանյութը, այն մշակվել է Չումակովի անվան կենտրոնի կողմից», – ասել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ «Կովիվակ» պատվաստանյութի առաջին 120 հազար դեղաչափերը կհանվեն քաղաքացիական շրջանառության մարտի կեսին։–0–