Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը

23.03.2023, 18:25
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հարվարդի հանրային առողջության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարտա Գուաշ Ֆերեն հայտնել է, որ ընկույզը սրտի համար ամենաօգտակար բուսական մթերքն է:

Եվ, այսպիսով հունական ընկույզում կա քանակությամբ ալֆա-լինոլենային թթու, որն օմեգա-3 ճարպաթթուն է, քան մյուս տեսակի ընկույզներում: Բժիշկը նշում է, որ նման թթու պարունակվում է նաև ձկան մեջ:

Նաև ընկույզի մեջ պարունակվում են շատ վիտամիններ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ:

Ֆերեն հավելում է, որ բազում գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ընկույզի կիրառումը կարող է կանխել սրտի հիվանդությունները, բարելավել լիպիդային պրոֆիլը և հակաբորբոքային ազդեցություն ունենալ:-0-