ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իսրայելցի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2–ի դեմ հակամարմինների տիպիկ կոնցենտրացիան նվազում է պատվաստումից վեց ամիս անց, ընդ որում` տասն անգամ։ Այս մասին հայտնում է korrespondent.net–ը` հղում անելով medRxiv–ին։
Загружается новость ... "Лево"
Այսպիսով, Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը կարող է նվազել ավելի արագ, քան Moderna–ի և այլ դեղամիջոցների դեպքում։
Հետազոտությանը մասնակցել է Իսրայելի ավելի քան 8,3 հազար բնակիչ, ովքեր ստացել են Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափ այս տարվա հունվարից մինչև հուլիս։
Պարզվել է, որ Pfizer պատվաստանյութի արդյունքում արտադրված հակամարմինների մակարդակը ժամանակի ընթացքում արագ նվազում է։ Մասնավորապես, պատվաստված իսրայելցիների արյան մեջ պատվաստումից մեկ ամիս անց եղել է ավելի քան 14 հազար հակամարմին, իսկ վեց ամիս անց դրանք տասն անգամ կրճատվել են։ Հայտնի է դարձել նաև, որ տարեց իսրայելցիները, ովքեր պատվաստվել են հունվարից–փետրվար ընկած ժամանակահատվածում, կրկնակի հաճախ են վարակվել կորոնավիրուսով, քան նրանք, ովքեր պատվաստվել են մարտից–մայիս ընկած ժամանակահատվածում։
«Այս ամենը հաստատում է Pfizer պատվաստանյութի արդյունավետության նվազման մյուս դիտարկումների արդյունքներն ու վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնել Իսրայելի բնակչության ամբողջական պատվաստման գործընթացը, ինչի կարիքը հատկապես ունեն երկրի տարեցներն ու բնակչության տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները», – նշել են գիտնականները։–0–