ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում դյուրակիր սարք են մշակել` մազաթափության դեմ պայքարելու համար:
Այս մասին հայտնում է life.ru-ն` հղում անեով ACS Nano-ին: Ըստ պարբերականում հրապարակված լուսանկարների, այն ունի փոքր չիպի տեսք, որը պետք է անընդհատ կրել: Նշվում է, որ գաջեթը մարտկոցի անհրաժեշտություն չունի,այն սնվում է էներգիայով, որը ստեղծվում է մարդու քայլելու ժամանակ:
Ըստ սարքի հեղինակների, այն գլխամաշկին էլեկտրական ազդանշաններ է փոխանցում, ինչն ակտիվացնում է «մեռնող» մազարմատները, բարելավում է դրանց արյան մատակարարումը: Գիտնականները համարում են, որ այդ ամենը դրական ազդեցություն կունենա մազաթափության վաղ փուլերում:
Սարքը փորձարկվել է ճաղատ կրծողների վրա: Փորձարկման ժամանակ կենդանիների մի մասին մազաթափությունից «բուժում էին» դեղերով, մյուս մասի վրա ամրացրել էին գաջեթ: Պարզվել է, որ սարքն ավելի լավ է օգնում։ Մի քանի շաբաթ անց սարքը կրող առնետների մոտ եղել է ավելի շատ նոր մազ, և այդ մազերն ավելի երկար էին: Միաժամանակ փորձարկման ընթացքում բացասական հետևանքներ չեն արձանագրվել:-0- ԱՄՆ-ում դյուրակիր սարք են մշակել` մազաթափության դեմ պայքարելու համար:
Այս մասին հայտնում է life.ru-ն` հղում անեով ACS Nano-ին: Ըստ պարբերականում հրապարակված լուսանկարների, այն ունի փոքր չիպի տեսք, որը պետք է անընդհատ կրել: Նշվում է, որ գաջեթը մարտկոցի անհրաժեշտություն չունի,այն սնվում է էներգիայով, որը ստեղծվում է մարդու քայլելու ժամանակ:
Ըստ սարքի հեղինակների, այն գլխամաշկին էլեկտրական ազդանշաններ է փոխանցում, ինչն ակտիվացնում է «մեռնող» մազարմատները, բարելավում է դրանց արյան մատակարարումը: Գիտնականները համարում են, որ այդ ամենը դրական ազդեցություն կունենա մազաթափության վաղ փուլերում:
Սարքը փորձարկվել է ճաղատ կրծողների վրա: Փորձարկման ժամանակ կենդանիների մի մասին մազաթափությունից «բուժում էին» դեղերով, մյուս մասի վրա ամրացրել էին գաջեթ: Պարզվել է, որ սարքն ավելի լավ է օգնում։ Մի քանի շաբաթ անց սարքը կրող առնետների մոտ եղել է ավելի շատ նոր մազ, և այդ մազերն ավելի երկար էին: Միաժամանակ փորձարկման ընթացքում բացասական հետևանքներ չեն արձանագրվել:-0-