450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները գտել են D վիտամինի նոր հատկությունը

18:31
13 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. D վիտամինը սովորաբար խորհուրդ են տալիս օգտագործել ոսկրային հյուսվածքի աճի համար։ Սակայն Նովատոյում ծերացման խնդիրների ուսումնասիրության Բակայի ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետներն առաջարկում են նոր հայացք գցել այս վիտամինին` այն կարող է ազդել կյանքի տևողության և ծերացման հետ կապված խնդիրների զարգացման վրա, գրում է vokrugsveta.ru գիտահանրամատչելի կայքը։

Դա են ցույց տվել նեմատոդ որդերի (Caenorhabditis elegans) վրա անցկացված գիտափորձերը։ 

Գորդոն Լիթգոուի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ փորձերի ընթացքում եզրակացրել են, որ D վիտամինը փոխազդում է երկարակեցության գեների հետ և դանդաղեցնում է սպիտակուցների ծերացման գործընթացը։

Մի շարք հիվանդություններ կապված են սպիտակուցների սխալ աշխատանքի հետ։ Որդերի օրինակով գիտնականները պարզել են, որ D վիտամինն ընդունակ է նվազեցնել օրգանիզմում չլուծվող սպիտակուցների առաջացումը։

«Հաշվի առնելով, որ որդերի ու կաթնասունների ծերացման գործընթացները, ենթադրաբար, նույն կերպ են ընթանում, հավանականություն կա, որ D վիտամինի գործողությունը նույն էֆեկտը կունենա նաև մարդկանց վրա»,– նշում է Գորդոն Լիթգոուն։

Հավանականություն կա, որ D վիտամինի պակասն ազդում է ծերացման արագության վրա, և մարդու օրգանիզմն ավելի ընկալունակ է դառնում քաղցկեղի և Ալցհայմերի հիվանդության նկատմամբ։

ХЛЕБ СЫР МОЛОКО.jpg

Հետազոտության մեջ նշվում է նաև D վիտամինի պոտենցիալ ազդեցությունը Պարկինսոնի և Հանթինգթոնի հիվանդությունների, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարախտի և սրտի որոշ հիվանդությունների զարգացման վրա։

морепродукты, рыба

Մասնագետները նշում են` տարեց մարդիկ հատկապես ենթարկված են վերոնշյալ հիվանդությունների ռիսկին D վիտամինի պակասի պատճառով, քանի որ այդ վիտամինի արտադրումը տարիքի հետ զգալիորեն նվազում է։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում սննդակարգում ընդգրկել D վիտամինով հարուստ սննդամթերք, օրինակ, հավկիթ, կաթնամթերք, ձկնեղեն, վարսակաձացար, մաղադանոս, կարմիր միս, կոշտ պանիրներ և այլն։ 

петрушка, зелень

Գիտնականները ծրագրում են շարունակել փորձերը մկների վրա և դրական արդյունքի դեպքում կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց մասնակցությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա