Գիտնականները բացահայտել են սննդանյութ, որը երիկամներում քարեր է առաջացնում և բարակեցնում է ոսկորները

07.02.2021, 10:17
Գիտնականները բացահայտել են սննդանյութ, որը երիկամներում քարեր է առաջացնում և բարակեցնում է ոսկորները
Գիտնականները բացահայտել են սննդանյութ, որը երիկամներում քարեր է առաջացնում և բարակեցնում է ոսկորները
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Ալբերտայի համալսարանի կանադացի գիտնական Թոդ Ալեքսանդրի խոսքով, չափից ավելի աղ օգտագործող մարդկանց երիկամներում կարող են քարեր ունենալ, քանի որ նրանց մեզում առաջանում է կալցիումի ավելցուկ, որն իր հերթին կարող է բարակեցնել ոսկորները, հայտնում է med2.ru-ն, գրում է press-mir.com-ը:

Մասնագետները, օգտագործելով կենդանական մոդելները, պարզել են, որ մարմնում նատրիումի տեղաշարժումը վերահսկող մոլեկուլը կապված է կալցիումի տեղաշարժման հետ: Այդ իսկ պատճառով կալցիումը նատրիումը հետ` վերջինիս ավելցուկի դեպքում դուրս է բերվում օրգանիզմից:

Գիտափորձի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մկների երիկամները: Երբ գիտանմուշներից հանում էին կալցիումն ու նատրիումը վերահսկող մոլեկուլը, բջիջները կորցնում էին կալցիումը կլանելու կամ պահելու ընդունակությունը: Թե ինչ կերպ է պետք օգտագործել այս բացահայտումը, գիտնականները դեռ չգիտեն:

Մի բան հստակ է. Բազմաթիվ մարդիկ օգտագործում են շատ ավելի մեծ քանակության աղ, քան խորհուրդ են տալիս սննդաբանները: Օրինակ, մեկ միջին վիճակագրական կանադացուն բաժին է ընկնում 3400 մգ աղ, ինչը նորմայից կրկնակի բարձր է: -0-