416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր գործունեության մարզերում իրականացնում է դպրոցների գազաֆիկացման նախագիծ (ՎԻԴԵՈ)

17:13
28 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն Գեղարքունիքի և Արարատի մարզերի հանրակրթական հաստատություններում ավարտին է հասցնում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազաֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ գրեթե 30 տարի, դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» և հեղուկ վառելիքի միջոցով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն այդ արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:

Սոթք գյուղի դպրոցում և դպրոցին կից գործող մանկապարտեզում և Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները ևս մոտենում են ավարտին, և 2020թ. մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման ։

«Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել են ջեռուցման ժամանակակից և անվտանգ համակարգեր, կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են ընդհանուրը 15 000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր ։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 150 մլն. ՀՀ դրամ, որից 40 մլն. դրամը ներդրվել է դպրոցների խնայված միջոցներից, իսկ 110 մլն. դրամը /230 հազ. դոլարը/ տրամադրել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը։

Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ և այսօր շատ ուրախ ենք դրա հաջող ավարտի համար։ Մեր երեխաների ուսման համար տաք և հարմարավետ պայմանների ապահովումը մեր գործընկերների և կապալառուների համատեղ աշխատանքի այդյունքն է, որոնք աջակցեցին մեզ այս նախագծի իրականացման գործում,- ասել է ծրագրի իրականացման կոորդինատոր, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:


«Կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները մեր ընկերության կորպորատիվ և սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են։ Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության և առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման և ճիշտ մոտիվացիայի։ Կրթությունը և սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ և արդյունավետ ապագա սերունդ, և այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների և քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»,- նշել է ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը:
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող փորձը, մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացները։ Մենք վճռականորեն կաջակցենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մեր ներկայության մարզերի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ապահովենք ուսման հարմարավետ պայմաններ:

«Մեր դպրոցներում ժամանակակից և քաղաքակիրթ ջեռուցման կազմակերպման հարցը իսկապես բարդ խնդիր է։ Ցավոք տեղական բյուջեն թույլ չի տալիս այդ մասշտաբի նախագծեր իրականացնել։ Ամեն տարի մենք վառելիք ենք գնում դժվարությամբ տնտեսած միջոցներով, ինչը մեր երեխաների ուսման համար հարմարավետ պայմաններ չի ապահովում։ Այս խնդրի լուծման գործում «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ֆինանսական օժանդակությունը ու ավանդն անգնահատելի է. այն տեղից շարժեց և լուծելի դարձրեց երկար տարիներ օդում կախված հարցը։ Բացի դրանից, ընկերությունն աշխատում է նաև մարզում առկա մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցով էլ սոցիալական լուրջ աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել