431.27
5.71
396.02
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիայի նախագահի անունից տրված պաշտոնական ընդունելությանը հնչել է Ազնավուրի ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)

11:23
12 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ 

Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը: 

«Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ...», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ։ 

Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։

   Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։ 

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ 

Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ 

Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։ 

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
25 Հունվարի 2023
Մասնագետները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
Բժիշկները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
14:53
25 Հունվարի 2023
The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
10:37
24 Հունվարի 2023
Դդմի օգտակար հատկությունները
Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը
15:35
23 Հունվարի 2023
Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում (ՖՈՏՈ)
Հարվարդի բիզնես դպրոցում Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթաց են ուսումնասիրում. ՖՈՏՈ
11:39
23 Հունվարի 2023
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
16:37
19 Հունվարի 2023
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից
Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում
13:09
18 Հունվարի 2023
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով (ՎԻԴԵՈ)
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունվարի 2023
Սրտի սնունդ. դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Գիտնականները նշել են դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
12:47
17 Հունվարի 2023
Բժիշկները նշել են լավագույն մթերքն իմունիտետի ամրապնդման համար
Գիտնականները նշել են լավագույն մթերքը, որն ամրապնդում է իմունիտետը
19:37
13 Հունվարի 2023
8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր
11:50
13 Հունվարի 2023
Ուրբաթ` 13. իրական վտա՞նգ, թե՞ սնահավատություն
Այսօր ուրբաթ 13-ն է, որոշել ենք ներկայացնել այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները
12:38
11 Հունվարի 2023
Դա կարող է մահվան պատճառ դառնալ. բժիշկ Մյասնիկովը բժշկի դիմելու ծանրակշիռ պատճառ է նշել
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է ծանրակշիռ պատճառ, որի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի