ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի պաշտոնատար անձինք վերջերս գրանցել են կորոնավիրուսի վարակման մի շարք դեպքեր, որոնք առաջացել են նոր տարբերակի կողմից, որը տարբերվում է Omicron-ից: Չնայած այս բացահայտումը մտահոգություն առաջացրեց երկրում, հետագա ուսումնասիրությունները նվազեցրեցրին նոր տարբերակի պոտենցիալ ազդեցության սպասումները, գրում է
medikforum.ru-ն:
Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի ֆրանսիական տարբերակի մասին
Գիտնականները դեկտեմբերի 10-ին առաջին անգամ իդենտիֆիկացրել են նոր տարբերակը, որը պաշտոնապես ստացել է B.1.640.2 անվանումը: Հայտնաբերված 12 ինֆեկցիաներից ամենավաղը կապված էր Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Կամերուն այցելության հետ:
MedRxiv-ում տպագրված նախնական հրապարակման մեջ, որը դեռ չի հրապարակվել և չի անցել գրախոսություն IHU Mediterranee Infection-ի փորձագետների կողմից, նշված են հիվանդացության դեպքեր «Մարսելի աշխարհագրական գոտում»:
Հետագա հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր տարբերակում հայտնվել են բազմաթիվ նոր մուտացիաներ, որոնցից մի քանիսը չեն ենթարկվում պատվաստանյութին: Ինչպես կորոնավիրուսի վերջին իդենտիֆիկացված տարբերակները, B.1.640.2-ի վրա ևս չի ազդում պատվաստման կողմից ապահովված իմունիտետը:
Դրա բազմաթիվ մուտացիաների թվում է E484K-ն, որը գիտնականների կողմից սահմանվել է որպես պատվաստանյութի սերիական դեմպֆեր (հանդարտիչ): Առաջին հայացքից առկա տվյալները ցույց են տալիս, որ այն ունի բազմաթիվ ընդհանուր գծեր Omicron-ի հետ:
Բայց փորձագետները կարծում են, որ այն չի ունենա այնպիսի ազդեցություն, ինչպիսին Omicron-ն է: Գործնական տվյալները ցույց են տալիս, որ B.1.640.2-ը նախորդում է Omicron-ին, բայց այն չկարողացավ տարածվել նույն հաջողությամբ:
Նոր տարբերակի առաջին նմուշները վերբեռնվել են GISAID տվյալների գլոբալ գիտական բազա նոյեմբերի 4-ին: Գրանցումը ստացվեց այն բանից երկու շաբաթ առաջ, երբ հարավաֆրիկացի գիտնականները սեկվենավորեցին Omicron-ի առաջին մի քանի դեպքերը:
Այսպիսով, չնայած ապագայում կարող են հայտնվել նոր կլաստերներ և հաջորդականություններ, քիչ են այն բանի նախանշանները, որ այս տարբերակը կարող է դառնալ գերիշխող:-0-