+5
Եղանակը Երևանում
Հայ

Էքստրասենսը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը

15:14
05 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդեն երկու տարի է` երկիր մոլորակը պատել է կորոնավիրուսը։ Փորձագետները «գլուխ են կոտրում»` փորձելով կանխատեսել, թե երբ կավարտվի այս համավարկը։ Էքստրասենս Լինդա Հևարդ–Միլսը գտել է այս հարցի պատասխանը, գրում է starhit.ru–ն։ 

«Էքստրասենսների ճակատամարտ» հողարդաշարի ամենահայտնի մասնակիցներից մեկը խոսել է այն մասին, թե երբ կավարտվի համաճարակը և մենք կկարողանանք վերադառնալ նախկին կյանքին։

Լինդայի կարծիքով, աշխարհը կկարգավորվի մի քանի տարի հետո։

«Ինձ թվում է, որ այն կյանքը, որը համարվում էր նորմալ համաճարակից առաջ, կվերադառնա 2024թ.–ին, բայց արդեն ամեն ինչ մի փոքր այլ կերպ կլինի», – կարծում է Հևարդ–Միլսը։

Էքստրասենսը չի բացառել, որ երկիր մոլորակը կարող են ցնցել նոր հիվանդությունները։

«Գլոբալիզացիան, մարդկանց տեղաշարժը, կենդանիների և մարդկանց միջև սերտ շփումը, հատկապես խոշոր անասունների և թռչունների գործարանային աճեցման տեսքով, այս ամենը կատարյալ պայմաններ են վիրուսների նոր մուտացիաների համար, որոնք անցում են կատարում կենսաբանական տեսակների միջև», – նշել է նա։

Բայց Լինդան շտապում է հանգստացնել բոլորին. մարդկությանը կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները, չէ՞ որ գիտությունը տեղում չի կանգնում, գիտնականները ստեղծում են նոր պատվաստանյութեր և դեղամիջոցներ։

«Իսկ կորոնավիրուսը նույնիսկ 2024թ.–ից հետո ոչ մի տեղ չի անհետանա, այն կվերածվի սովորական գրիպի։ Ամեն տարի ստեղծելու ենք նոր պատվաստանյութեր և դրանցով պատվաստվենք, ինչպես գրիպից։ Իսկ կորոնավիրուսը կթուլանա և կդառնա պակաս վտանգավոր», – պարզաբանել է էքստրասենսը։ 

Բոլորին, ովքեր համագործակցել են Լինդայի հետ, այդ թվում` «Էքստրասենսների ճակատամարտում», զարմացնում են նրա գերունակությունները։ Նա ընդամենը մեկ հայացքից կարող է «սկանավորել» մարդուն և պատմել նրա ամենասարսափելի ու խորը թաքնված գաղտնիքները։ Հևարդ–Միլսը խոստովանել է, որ իր ունակությունները սկսել է բացահայտել վաղ տարիքում։ Բայց չի կարող հստակ նշել տարիքը, քանի որ երկար ժամանակ անտեսել է պայծառատեսության ունակությունները։

«Հիմա հիշում եմ մանկության ինչ–որ պատմություններ և հասկանում, որ ինչ–որ բաներ ընկալում էի ոչ այնպես, ինչպես բոլորը։ Հիշում եմ ինտուիցիայի մասին, որը մեզ մանկուց սովորեցնում են զսպել` հօգուտ տրամաբանության։ Բայց ես միշտ գիտեի, թե ով է հաղթելու դպրոցական մրցումներում։ Ես նախագուշակ երազներ էի տեսնում, որոնք իրականանում էին հստակ և անսպասելի», – նշում է Լինդան։

Մեկ տարի անց նա ընդունեց ինքն իրեն և սովորեց օգտագործել իր ունակությունները ուրիշներին օգնելու համար։

«Եթե կարելի է օգնել  կամ փրկել ինձ հանդիպած մարդկանց, ապա դա պետք է անել։ Մարդիկ հիմնականում լավն են, և մենք միշտ լսում ենք հերոսների մասին, ովքեր, ռիսկի ենթարկելով կյանքը, փրկել են մարդկանց և անգամ կենդանիներին։ Մենք բոլորս մեկ միասնական ուժի` սիրո մասիկներն ենք։ Պետք է օգնել և փրկել միմյանց», – կարծում է Լինդան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում