ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը, որը երեկ էր` օգոստոսի 29–ին։
Նա սեր է խոստովանել ամուսնուն՝Հարութին, և գրել, որ կյանքն անգույն կլիներ առանց նրա:
«Էսօր աշխարհի ամենակյանքիկտոր մարդու, ավելի կոնկրետ` իմ մարդու ծնունդն ա։
Ինչքան որ քյարթու ա ամուսնուն «մարդ» ասելը, էդքան էլ կայֆ ա, երբ էս մեծ աշխարհում դու ունես քո մարդուն: Իմ կյանքն էնքան անգույն կլիներ առանց իրա, լուրջ աշխարհի ամենախելացի, ամենատաղանդավոր ու ամենահոգատար մարդն ա Հարութը, ուզում եմ բոլոր օրերը մենակ երջանկություն ու լիքը ժպիտներ բերեն քեզ, ահավոր շատ, անսահման շատ եմ քեզ սիրում, շնորհավոոոոո՜ր կյաաանքս»,– գրել է նա։
Արուս Տիգրանյանը սովորաբար չի խոսում անձնական կյանքի մասին՝ նախընտրելով փակ պահել անձնական կյանքին վերաբերղ մանրամասները, սակայն սիրելիի ամուսնության առաջարկությունից ամիսներ անց որոշել է հանրայնացնել այն:
Զույգն ամուսնացել էր 2020 թվականի սեպտեմբերի 19-ին: Հարսանիքը նրանք կազմկակերպել էին Ալավերդիում։
Արուսի ընտրյալը Onex ընկերության հիմնադիր ու սեփականատեր Հարութ Աբրահամյանն է:-0-