428.41
4.27
396.05
+6
Եղանակը Երևանում
Հայ

«Ձայնը. երեխաներ» շոուում Ալսուի դստեր հաղթանակն արժեցել է 7 մլն ռուբլի

13:41
29 Ապրիլի 2019
© Լուսանկարը՝ Instagram / Alsou_a

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն հաշվարկել է, թե որքան է արժեցել երգչուհի Ալսուի 10-ամյա դստեր՝ Միկելլա Աբրամովայի հաղթանակը ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուում:

Եզրափակիչ փուլի քվեարկության շուրջ առաջացած սկանդալը չի հանդարտվում։ Շոուին մեղադրել են Ալսուի դստեր օգտին ձայների կեղծման մեջ: Սակայն ոչ բոլորն են հաշվի առել մի կարևոր հանգամանք: Հաղթողին ընտրել է ոչ թե հաղորդումը կամ Առաջին ալիքը, այլ հեռուստադիտողները՝ կարճ հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով, որոնց համար պատասխանատու է քվեարկության օպերատորը:

Դեռ պետք է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել եզրափակչի քվեարկության ժամանակ, ինչպես նաև պատասխանել մի պարզ հարցին՝ կարո՞ղ էին արդյոք սոցցանցերում ռուս աստղերի կողմից հրապարակված մեկնաբանություններն այնպիսի ազդեցություն ունենալ, որ հեռուստադիտողներն իրենց ձայները զանգվածաբար տային Միկելլայի օգտին։

Загружается новость ... "Лево"

Ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստն ավելի վաղ հայտարարել է.  «Մասնակիցներից մեկի օգտին գրանցված հեռախոսազանգերի և sms–ների ակտիվությունը զգալիորեն գերազանցել է այլ մասնակիցների օգտին ստացված հեռախոսազանգերի և sms–ների թվին: Մասնակիցների միջև նման տարբերություն, թերևս, երբեք չի եղել»։

Արդյունքում Առաջին ալիքը դիմել է աննախադեպ քայլի՝ հրապարակելով մասնակիցներից յուրաքանչյուրի օգտվին տրված ձայների նախնական տվյալները: Նայելով աղյուսակին` մաթեմատիկական ոչ բարդ հաշվարկներով պարզ է դառնում, որ Ալսուի դստեր հաղթանակը նրա երկրպագուների համար արժեցել է 7 մլն ռուբլի:

Ահա թե ինչ է գրված քվեարկության կանոններում. «Մեկ SMS հաղորդագրության արժեքը կազմում է 50 ռուբլի՝ ներառյալ ԱԱՀ–ն, հեռախոսազանգի առավելագույն արժեքը կազմում է 38,94 ռուբլի՝ ներառյալ ԱԱՀ–ն...Յուրաքանչուր թիմի մասնակիցներին մեկ հեռախոսահամարից կարող եք տալ 20 ձայնից ոչ ավել: Միաժամանակ իրավունք ունեք բոլոր 20 ձայնը տալ մեկ մասնակցի օգտին կամ բաշխել թիմի բոլոր մասնակիցների միջև, ինչպես հարմար եք գտնում...»:

Загружается новость ... "Право"

Իրականում, Ալսուի դստեր հետ տեղի է ունեցել այն, ինչ լինում է սովորական ինտերնետային մրցույթներում, երբ մայրը խնդրում է ծանոթներին. «Քվեարկեք իմ երեխայի օգտին, որպեսզի նա կարողանա մրցանակ ստանալ»:

«Արդյունքում, մարդիկ արձագանքում են խնդրանքին և քվեարկում են: Ալսուն նույնպես կարող էր խնդրել իր գործընկերներին, որոնք միլիոնավոր հետևորդներ ունեն Instagram-ում: Այդ իսկ պատճառով զարմանալու ոչինչ չկա: Ալսուին և նրա դստերը քննադատողների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ խնդրել են աջակցել ինտերնետային մրցույթներում», - գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել