ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար։
Ինչպես գրում է medikforum.ru–ն, փորձագետների խոսքով, բանջարեղենը ճիշտ սննդակարգի և քաշի առողջ կորստի պարտադիր բաղադրիչներից է։ Բանջարեղենն ամենից շատ օգտակար է հում վիճակում։
Загружается новость ... "Лево"
Քաշի նվազեցման հարցում կատարյալ արդյունք են ապահովում տերևային բանջարեղենը, բրոկկոլին և ծաղկակաղամբը, պղպեղը, լոլիկը, գազարը, ինչպես նաև ցուկինին։
Փորձագետները զգուշացնում են, որ, կալորիաների չափից շատ սահմանափակումը կհանգեցնի էներգիայի կորստի, ինչի հետևանքով կարող է առաջանալ դեպրեսիա, որի հետևանքով էլ մարդը կարող է որոշ ժամանակ անց սկսել ավելի շատ ուտել։–0–