Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
27.09.2021,
14:06
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման հարցում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է medikforum.ru–ն, փորձագետների խոսքով, բանջարեղենը ճիշտ սննդակարգի և քաշի առողջ կորստի պարտադիր բաղադրիչներից է։ Բանջարեղենն ամենից շատ օգտակար է հում վիճակում։
Քաշի նվազեցման հարցում կատարյալ արդյունք են ապահովում տերևային բանջարեղենը, բրոկկոլին և ծաղկակաղամբը, պղպեղը, լոլիկը, գազարը, ինչպես նաև ցուկինին։
Փորձագետները զգուշացնում են, որ, կալորիաների չափից շատ սահմանափակումը կհանգեցնի էներգիայի կորստի, ինչի հետևանքով կարող է առաջանալ դեպրեսիա, որի հետևանքով էլ մարդը կարող է որոշ ժամանակ անց սկսել ավելի շատ ուտել։–0–

