438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

4 խորհուրդ հեռախոսի մարտկոցի կյանքը երկարացնելու համար

13:27
07 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մենք հաճախ դժգոհում ենք նրանից, որ հեռախոսներն արագ են ապալիցքավորվում` մենք սխալ ենք այն լիցքավորում: Business Insider-ը զրուցել է փորձագետների հետ և պարզել, թե ինչպես լիցքավորել հեռախոսը` մարտկոցի կյանքը երկարացնելու համար, գրում է futurist.ru-ն:

1. Անջատեք հեռախոսը լիցքավորիչից լիցքավորվելուց անմիջապես հետո

Battery University-ի տվյալներով, լիցքավորումից ժամանակին չանջատելը բացասական ազդեցություն է ունենում մարտկոցի վրա երկարաժամկետ հեռանկարում: Հիմնականում այդպես է լինում, երբ հեռախոսը լիցքավորում ենք գիշերը և բաց ենք թողնում այն պահը, երբ այն ամբողջությամբ լիցքավորվում է: Այդ պահին հեռախոսը ստիպված անցնում է լարված աշխատանքի ռեժիմի` զսպելով էլեկտրականության հոսքը և հասցնելով այն նվազագույնի:

«Դա նման է մկանների թուլացմանը ֆիզիկական մարզումներից հետո: Դուք էլ դժբախտ կլինեիք, եթե առանց կանգ առնելու ժամերով աշխատեիք», - ասվում է Battery University-ի բացատրության մեջ:

2. Իրականում փորձեք չլիցքավորել հեռախոսը 100 տոկոսով

Գոնե այն դեպքում, երբ դա պետք չէ: Battery University-ի փորձագգետների խոսքով, լիթիում-իոնային մարտկոցները ցանկալի չի ամբողջությամբ լիցքավորել, քանի որ բարձր լարումը մարտկոցը դժվար է տանում և մաշեցնում է այն երկարաժամկետ հեռանկարում:

3. Միացրեք հեռախոսը լիցքավորման ժամանակ առ ժամանակ, երբ հնարավոր է

Դա շատ ավելի լավ է, քան սպասել, երբ մարտկոցը կապալիցքավորվի ամբողջությամբ, և ստիպված կլինես ամբողջովին լիցքավորել: Լավագույն տարբերակը լիցքավորման 10 տոկոս կորցնելուց հետո լիցքավորելն է: Նորմալ է օրվա ընթացքում մի քանի անգամ միացնել և անջատել լիցքավորումը:

4. Պահեք հեռախոսը զով տեղում

Սմարթֆոնների մարտկոցները զգայուն են ջերմության նկատմամբ: Ահա, թե ինչ են ասում այդ մասին Apple-ում. «Եթե նկատել եք, որ սարքը տաքացել է լիցքավորման ժամանակ, հանեք այն ծածկաշապիկից: Եթե արևի տակ եք, պահեք հեռախոսն արևից: Դա կպաշտպանի ձեր հեռախոսը»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում