ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տիմատիի երևանյան համերգը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, չեղարկվել է։
«Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ մեր Ռուսաստանի գործընկերների և Տիմատիի որոշմամբ մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։ Տիմատին կվերադառնա 2020թվականին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով։ Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում», – նշվում է Փրայմ թիմի տարածած հաղորդագրության մեջ։–0–