Բժիշկը պատմել է գլինթվեյնի բուժիչ հատկությունների մասին

13.06.2021, 17:37
Բժիշկը ներկայացրել է գլինթվեյնի բուժիչ հատկությունները
Բժիշկը պատմել է գլինթվեյնի բուժիչ հատկությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը պատմել է գլինթվեյնի տաքացնող հատկությունների մասին, հայտնում է lenta.ru-ն:

«Գլինթվեյն կարելի է խմել շատ քիչ, եթե դուք իսկապես սառնամանիքին սառել եք, այլ ոչ թե որպես ալկոհոլային ըմպելիք մեծ քանակությամբ: Այստեղ պետք է հստակ սահման լինի»,- նախազգուշացրել է նա:

Բրյունը նշել է, որ ալկոհոլը տաքացնելիս ավելի շուտ է ներծծվում արյան մեջ, ինչը կարող է միանգամից հարբեցնել: Չի կարելի նաև գլինթվեյնը խառնել քաղցրի հետ:

Նա նաև խորհուրդ չի տվել այս ըմպելիքն օգտագործել այլ ալկոհոլային խմիչքների հետ համատեղ, քանի որ մարդիկ տարբեր կերպ են «մարսում» ալկոհոլը: «Ոմանց երեք օր է անհրաժեշտ այն վերամշակելու համար, ոմանց էլ` երեք շաբաթ»,- եզրափակել է նա: -0-