393.43
6.42
395.53
-273
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկը նշել է տարածված սխալը կորոնավիրուսի բուժման ժամանակ

17:37
02 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թեթև ախտանիշերից սկսվող վարակը կարող է կտրուկ վերածվել ծանր տեսակի։ Այս մասին հայտարարել է բժիշկ Լյուդմիլա Լապան, գրում է medikforum–ը։ 

Հրատարակությանը տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ կորոնավիրուսի բուժման մեջ «պատուհանի» բացթողումը տարածված և վտանգավոր սխալ է։ 

«Ամեն բուժման մեջ կա «պատուհան»` մոտ մեկ շաբաթ, երբ մարդը ճիշտ բուժման դեպքում ավելի արագ է առողջանում։ Հետո իմունիտետը թուլանում է, թունավորումը խորանում է», – պարզաբանել է բժիշկը։

Լապան նշել է, որ հաճախ հիվանդության ժամանակ դիմում են բժշկի կորոնավիրուսի բացասական ախտանիշերի ինտենսիվ ուժեղացման դեպքում։ Այդ ժամանակ ինֆեկցիան կարող է զարգանալ արդեն մոտ 10 օր, այսինքն` փրկարար «պատուհանը» բաց է թողնվում։ 

Բժիշկն ընդգծել է, որ այդ ժամանակը բավարար է, որպեսզի զարգանան օրգանիզմի համար կատաստրոֆիկ բարդություններ։ Երբ մարդիկ զբաղվում են ինքնաբուժմամբ, ընդունում են տարբեր տեսակի դեղամիջոցներ, օրգանիզմի արձագանքը կարող է լինել ամբողջովին անկանխատեսելի։ 

Լապան նշել է, որ նման հանգամանքներում կարող է զարգանալ հետկովիդային համախտանիշ, որի դեպքում մարդը կարող է ամիսներ շարունակ տառապել տարբեր պաթոլոգիաներից` մշտական գլխացավեր, աղեստամոքսային տրակտի խնդիրներ, երիկամների և հոդերի վնասվածք։

Բժիշկը խորհուրդ է տալիս դիմել մասնագետներին ամենաառաջին ախտանիշերի ժամանակ։ 

«Ջերմության բարձրացման դեպքում անպայման պետք է միանգամից դիմել բժշկի, ավելի լավ է հենց նույն օրը», – ասել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ