Բարի գալուստ փոքրիկ. Մոսկվայում տաքսու ուղևորուհին ծննդաբերել է հենց մեքենայում
19.01.2020,
12:35
Բարի գալուստ փոքրիկ. Մոսկվայում տաքսու ուղևորուհին ծննդաբերել է հենց մեքենայում
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում ուղևորուհին ծննդաբերել է տաքսու մեջ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է РЕН ТВ–ն, դեպքը տեղի է ունեցել Լենինի պողոտայում։
Կնոջ մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն։ Տաքսու վարորդը շտապ օգնություն է կանչել։ Սակայն պարզվել է, որ ծննդկանին հիվանդանոց տանելու ժամանակ չկա, և բժիշկները ծնունդն ընդունել են հենց Լենինի պողոտայում` տաքսու մեջ։
Բժիշկները ստիպված են եղել աշխատել բարդ պայմաններում, ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծննդկանին և նորածնին տեղափոխել են հիվանդանոց։–0–