426.35
7.46
407.95
+22
Եղանակը Երևանում
Հայ

Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը

10:33
26 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ։

Բացառապես մրգով սնվելը չի հանգեցնի դրական արդյունքի, հակառակը` դա կարող է միայն վատացնել օրգանիզմի վիճակը։ Այսպես, օրինակ, ցիտրուսային մրգերը կարող են հանգեցնել գաստրիտի սրման կամ տասներկումատնյա աղիի խոցի, գրում է aif.ru–ն։

Կարևոր է իմանալ, որ միրգը պարունակում է մեծ քանակությամբ պտղաշաքար (ֆրուկտոզա), որը գլյուկոզայի հետ միասին պարզ սախարիդներից մեկն է։ Ֆրուկտոզան և գլյուկոզան միասին կազմում են սովորական սննդային շաքարը։ Դա նշանակում է, որ չափից շատ միրգ ուտելու դեպքում օրգանիզմում կավելանա պտղաշաքարի քանակությունը, ինչն էլ կնպաստի ճարպագոյացմանը։ Մեծահասակները պետք է օրական ուտեն 2–3 միրգ կամ 60–200 գրամ` կախված մրգի տեսակից։

Հարկավոր է նաև իմանալ, թե ինչպես և երբ է պետք ուտել միրգը, որը ստամոքսում այլ սննդի հետ միասին սկսում է թթվել։  Անհրաժեշտ է ընդմիջել միրգ ուտելուց առաջ և հետո, որպեսզի միրգը հայտնվի դատարկ ստամոքսում և շարժվի աղեստամոքսային տրակտով։

Խստիվ արգելվում է միրգ ուտել օրվա երկրորդ կեսին, այսինքն` 18։00–ից հետո։ Միրգը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որը դժվարությամբ է մարսվում ուշ ժամին։ Օրգանիզմը պետք է «օգտագործի» ճարպերը, սակայն ստացվում է, որ այն սկզբից վերամշակում է շաքարը, իսկ հետո արդեն անցնում է հիմնական աշխատանքին։ Հենց սրանում է կայանում մրգի և բանջարեղենի տարբերությունը, վերջինս կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի։

Հարկավոր է նաև հիշել բազմազանության մասին, քանի որ տարբեր մրգեր պարունակում են տարբեր նյութեր և հարուստ են տարատեսակ վիտամիններով։ Եկեք, օրինակ, խոսենք բանանի մասին։

бананы

100 գրամ բանանը պարունակում է 1,1–1,87 գրամ սպիտակուց, 0,016–0,4 գրամ ճարպ, 19,3–25,8 գրամ ածխաջրածին։ Բանանը նաև կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի, В խմբի վիտամինների, վիտամին РР–ի և ասկորբինաթթվի հարուստ աղբյուր է։ Բանանը բարենպաստ է ազդում սիրտ–անոթային համակարգի աշխատանքի վրա, այն նվազեցնում է գլխուղեղի կաթվածի և ինֆարկտի զարգացման ռիսկը։ Բանանը նաև բարելավում է մաշկի որակը, կարգավորում է ճնշումը, այն օգտակար է լյարդի հիվանդությունների, միզաքարային հիվանդության, ստոմատիտի դեպքում։ Բանանը նաև բարձրացնում է տրամադրությունը։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սխալ է կարծիքն այն մասին, թե բանանը գիրացնում է։ Գիրանում են չափից շատ ուտելու պատճառով, իսկ բանանից օրգանիզմը ստանում է օգտակար նյութեր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ