«Բալես դու պապա չունես `մեռել ա».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ (ՖՈՏՈ)

01.09.2021, 14:54
«Բալես դու պապա չունես `մեռել ա, ու սա սեպտեմբերի պայծառ 1–ն է».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ.ՖՈՏՈ
«Բալես դու պապա չունես `մեռել ա».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր դստերն առաջին անգամ ճանապարհեց դեպի դպրոց։

Այդ առիթով Նաիրան հրապարակում է արել Instagram–ի իր էջում` նշելով, որ սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ....

«Շնորհավորում եմ բալես և խոստանում ,որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում,կքայլես առաջ և կուղորդվես քո ուղեղով ,ոչ հասարակության թելադրանքով ։ Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես», – նշել է Նաիրային։

Նա որպես հետգրություն ավելացրել է, որ սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

«Կարևորը նա գիտի, որ այս կյանքում, որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են։ Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ....

Մամա բոլորը ունեն ստեղ մամա ու պապա մենք ինչի ենք եկել ....

Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր ...

Բալես դու պապա չունես `մեռել ա .....

Ու սա սեպտեմբերի պայծառ 1 ն է», – գրել է Նաիրան։

Նշենք, որ դերասանուհին և նրա նախկին ամուսինը` Վան Հակոբյանն ամուսնալուծվել են։–0–