Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
07.12.2022,
12:11
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 8-ին Գրինվիչի ժամանակով ժամը 6-ին (Երևանի ժամանակով ժամը 10-ին) «կարմիր մոլորակը»՝ Մարսը (հայկական անվանումը՝ Հրատ), կգտնվի դիմակայության մեջ:
Սա նշանակում է, որ այն Արեգակի և Երկրի հետ նույն գծի վրա է և ամենամոտ դիրքում է Երկրի նկատմամբ։
Ինչպես նշում են Բյուրականի աստղադիտարանից, այդ դիրքում Մարսը կլինի մեզ համար ամենապայծառ վիճակում (-1․9 աստղային մեծություն)։ Այն բոլոր աստղերից ավելի պայծառ կլինի, սակայն կզիջի Վեներային և Յուպիտերին։
Այս օրերին Մարսը Երկրից նվազագույն հեռավորության վրա է (0.5445 ա․մ․ = 81.6 մլն կմ)։
Մարսի ուղեծրի ձգվածության պատճառով այն Երկրից ունեցած ամենամոտ դիրքին վերադառնալիս տարբեր հեռավորություն է ունենում, և բացարձակ նվազագույնը հասնում է 54 մլն կմ-ի։ Այդ ժամանակ Մարսի տեսանելի մեծությունը հասնում է -2․88 m -ի և կարող է Յուպիտերից էլ պայծառ լինել։
Նշենք, որ Մարսը կդիտվի ողջ գիշերվա ընթացքում՝ Ցլի (Taurus) համաստեղությունում։ Հետաքրքրական է, որ դիմակայությունից ընդամենը մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա Մարսի ծածկումը Լուսնով՝ Մարսի «խավարումը»։
Մարսը դիմակայության մեջ է գտնվում մոտավորապես 25-26 ամիսը մեկ անգամ։ 2022թ-ի դեկտեմբերը Մարսի դիտման լավագույն ժամանակահատվածն է լինելու։ Դիմակայության մեջ Մարսն այնքան լավ կդիտվի, որ նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կարելի է տեսնել նրա Բևեռային գլխարկը (Polar Cap)։-0-