«Ազատությու′ն, Ռուբեն Վարդանյանին»․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը (ՖՈՏՈ)

17.01.2025, 16:06
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը․ ՖՈՏՈ
«Ազատությու′ն, Ռուբեն Վարդանյանին»․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը:

Նա Instagram-ի իր էջի Stories բաժնում հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը և կոչով դիմել միջազգային հանրությանը.

«Ազատությու′ն, Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է նա։

Այսօր Բաքվում սկսվում է շինծու դատավարություն 15 հայ բանտարկյալների նկատմամբ։ Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը և նշել, որ իրեն առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: «Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ», – նշել է Վարդանյանը։

пост Генриха Мхитаряна