ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գեղեցիկ կերպարը։
Հրապարակված լուսանկարում երգչուհին սև գույնի տոպ է կրում, որը համադրել է կարմիր շրջազգեստի հետ։
Լուսանկարին կից նա գրել է, որ այս օրը կյանքում չի մոռանա:
«Շատ սիրուն նկար է, չէ՞։ Բայց այս օրը կյանքում չեմ մոռանա։ Մի օր առավոտ արթնացա և որոշեցի մատս կտրել։ Առավոտ շուտ պետք է պատրաստվեի ու գնայի հարսիկի տուն երգելու, բայց ես որոշեցի դանակներս դասավորել (ամուսինս էր գնել, նոր դանակներ էին, շտապ էր)։ Ես չգիտեմ՝ մեկ ժամվա մեջ ինչպես հասցրի մատս կտրել, ուշագնաց լինել, հետո գալ, պատրաստվել, գնալ, երգել։ Արի ու տես՝ այնքան եմ վարժվել, որ մի ձեռքով լավ էլ մեյքափ արեցի ու սրտի մեծ ցավով երգեցի հարսիկի համար»,- գրել է Լիլուն` լուսանկարին կից:
Երգչուհին զգայուն մարդկանց հորդորել է չնայել վերջին լուսանկարը։
Նշենք, որ Լիլուն շատ ակտիվ է համացանցում։ Նա հաճախ է իր էջի հետևորդներին ուրախացնում հրապուրիչ ու հմայիչ լուսանկարներով:
Երգչուհին հաճախ է հրապարակում նաև իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին, ունի 2 զավակ՝ մեկ աղջիկ և մեկ տղա:–0–