Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ

12.07.2023, 19:37
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կանադացի հետազոտողները, որոնք ներկայացնում են McMaster համալսարանը, պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով, գրում է medikforum.ru–ն։

«Վեց առանցքային մթերքների ոչ բավարար օգտագործումը կապված է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ»,- գիտնականների եզրակացությունը կարելի է կարդալ McMaster համալսարանի կայքում։

Загружается новость ... "Лево"

Հետևյալ մթերքները, ըստ մասնագետների, պետք է առկա լինեն ամենօրյա սննդակարգում, քանի որ դրանք զգալիորեն նվազեցնում են սրտի և անոթային հիվանդությունների ռիսկը.
  • Միրգ
  • Բանջարեղեն
  • Լոբազգիներ
  • Ընկույզ
  • Ձուկ կամ անյուղ, չմշակված միս:
  • Անարատ կաթից պատրաստված մթերք
Փորձագետները նաև հստակեցրել են, թե ինչ քանակությամբ պետք է օգտագործել այդ մթերքները.
  • Միրգ՝ օրական երկու կամ երեք բաժին
  • Բանջարեղեն՝ օրական երկու կամ երեք բաժին
  • Ընկույզ՝ օրական մեկ բաժին
  • Կաթնամթերք՝ օրական երկու չափաբաժին
  • Լոբազգիներ.՝ շաբաթական երեք-չորս անգամ
  • Ձուկ՝ շաբաթական երկու-երեք անգամ (մյուս օրերին՝ անյուղ միս, թռչնամիս):

Փորձագետների եզրակացություններն արվել են PURE լայնածավալ հետազոտական նախագծի տվյալների վերլուծության հիման վրա։–0–