ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում մայիսի 27-28-ին Assunta Madre ռեստորանում անցկացվեց գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը, որը հայկական ավանդական և բարձրակարգ խոհանոցը միավորող յուրօրինակ մենյու ստեղծելու նոր քայլ է:
«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում:
GOURMET FEST-ը առաջին և իր տեսակի մեջ եզակի գաստրոնոմիկ միջոցառում է՝ Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարների՝ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեարո, Իտալիա), Հայաստանի առաջատար ռեստորանների (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) շեֆ-խոհարարների և и Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանի մասնակցությամբ։
Armenian Assembly հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը նախատեսում էր երկօրյա ձևաչափ՝ մայիսի 27-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց կլոր սեղան-մասնագիտական հիմնահարցերի քննարկում, իսկ մայիսի 28-ին՝ գաստրոնոմիկ երեկույթ՝ գալա-ընթրիք:
Երեկոն բացեցին Թինա Կանդելակին և ֆուտբոլային մեկնաբան, Armenian Assembly-ի, Սպորտի և երիտասարդության կոմիտեի համանախագահ Նոբել Արուստամյանը:
Նրա խոսքով, ի շնորհիվ «միշլենյան աստղեր» Կարեն Թորոսյանի և Ստեֆանո Չիոտիի տաղանդի, ինչպես նաև Հայաստանի առաջատար ռեստորանների շեֆ-խոհարարների, «այսօր հայկական խոհանոցը փայլեց նոր գույներով, շեշտադրմամբ ու երանգներով»։
Այս համատեղ ստեղծարարության արդյունքը դարձավ ճաշացանկը, որն ինքնատիպ ֆյուժն է՝ հիմնված հայկական ինգրեդիենտների և եվրոպական խոհանոցի տեխնիկաների օգտագործման վրա։
Ընթրիքի ճաշացանկում միավորված էին Հայաստանի գաստրոնոմիկ ավանդույթները և իտալական և ֆրանսիական պատրաստման տեխնիկաները։ Ընթրիքը մեկնարկեց սառը խորտիկներով՝ սևիչե խեցգետնի վզիկներով հայկական սիգից բիզիլիկի ամոքունքով (դրեսսինգ) թառափի խավիարով և հնդկաձավարով ոստրեներ, հայկական իշխան՝ Գրավլակս տեխնիկայով մարինացված ցիտրուսների հետ։ Քիչ ուշ խոհարարները ներկայացրեցին տաք ուտեստները՝ խռթխռթան սմբուկ ոչխարի պանրով համեմված ընկույզով: Երեկույթի գլխավոր ուտեստն էր ռիզոտո հայկական աճառից պարմեզանով, դիլիջանյան սարի սնկով գառան կառե։ Իսկ դեսերտին հյուրերին մատուցեցին թթի սորբեթ և կաթնային պուդինգ՝ ֆստխով ու վարդի թերթիկների մուրաբայով։
«Հայկական խոհանոցն իմ ժառանգությունն է: Իմ խոհանոցը՝ ֆրանսիականն է, բայց դրանում պահպանվել են հայկականի երանգները», – հայտարարել է Բրյուսելում Bozar ռեստորանի շեֆ–խոհարար Կարեն Թորոսյանը։
«Կարծում եմ՝ խոհարարության միջոցով մշակույթների միավորումը, որը տեղի է ունենում ափսեի մեջ և կլոր սեղանի շուրջ, ժողովուրդներին միավորելու լավագույն ճանապարհն է: Ես հավատում եմ, որ դա հրաշալի արդյունքներ կունենա», – նշել է Nostrano իտալական ռեստորանի շեֆ–խոհարար Ստեֆանո Չիոտին։
Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեցին հայկական Zorah Yeraz գինին, որը Bloomberg-ի կողմից ճանաչվել է որպես հայկական ամենալավ գինի և լեգենդար կոնյակ «Ararat» Aznavour Signature blend-ին՝ Հայաստանի խորհրդանիշն ու հպարտությունը: Հյուրերին դիմավորեցին նռով և կուանտրոյով հատուկ կոկտեյլներով:
GOURMET FEST-ին մասնակցում էին ռեստորանային ոլորտի, մշակութային, դիվանագիտական և կորպորատիվ ոլորտների հայաստանյան և ռուսաստանյան բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև Armenian Assembly Հոգաբարձուների խորհրդի անդամները։
GOURMET FEST հրավիրյալների թվում էին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարպետյանը, «Ալֆա-գրուպ» ընկերության համասեփականատեր և կոնսորցիումի վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ЕСН ընկերությունների խմբի սեփականատեր Գրիգորի Բերեզկին, ձեռնարկատեր, Armenian Assembly–ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վահե Ենգիբարյանը, «Независимая газета»-ի սեփականատեր Կոնստանտին Ռեմչուկովը, Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը, Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ակադեմիկոսներ Դմիտրի Պուշկարը և Արամայիս Կամալովը, ռեստորատորներ Բորիս Զարկովը, Ալեքսանդր Սորոկինը, Ալեքսանդր Ռապոպորտը, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը, "Ավիլոն" ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, ձեռնարկատեր Ռոբերտ Պարանյանցը, АКБ «ТрансСтройБанк» տնօրենների խորհրդի անդամ Պյոտր Չիտիպահովյանը, «Հոլդինգների բացում» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Ահանբեկյանը, «Русское лото» լոտո ընկերության սեփականտեր Արմեն Սարգսյանը, BREUS Foundation միջազգային մշակութային հիմնադրամի նախագահ Շալվա Բրեուսը, «Снегири Девелопмент» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Չիգիրինսկին, «Яндекс» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, ձեռնարկատեր Արթուր Յունայևը, ձեռնարկատեր Սերգեյ Ադոնևը, ռուսաստանյան պետական գործիչ Սերգեյ Կապկովը, «Ջամիլկո Ջամիլ» ընկերության համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Ջամիլ Խալեդը, ԲԿՄԱ մոսկովյան ֆուտբոլային ակումբի նախագահ, Armenian Assembly–ի Հասարակական նախագահական խորհրդի անդամ Եվգենի Գիները, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Armenian Assembly–ի հասարակական նախագահական խորհրդի անդամ Ստաս Նամինը, Armenian Assembly-ի Կանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտայևան, լրագրողներ Քսենիա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Թինա Կանդելակին և հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը:
Լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանի հիմնադիր Ալին Կամակյանի խոսքով, իր նվիրական երազանքը հակական խոհարարության տարածումն է։
«Հիմա շնորհիվ «Մայրիգի»՝ հայկական դրոշն առկա է շատ վայրերում: Եվ այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք Մոսկվային ծանոթացրեցինք հայկական խոհարարական արվեստին: Armenian Assembly-ին միավորեց մեզ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին հավաքելով մեկ հարկի տակ», – նշել է Կամակյանը։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և սեփականատեր ( «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, Լավաշ Շերեփ, Smoking Chief ռեստորաններ) Դավիթ Երեմյանը կարծում է, որ նման համագումարները պետք է պարբերական լինեն, որպեսզի հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ հայկական խոհանոցի հանրայնացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնելուն։
«Շատ երկրներ են հայտնի իրենց ազգային խոհանոցով, և մեր խոհանոցը ոչնչով չի զիջում ո՜չ ֆրանսիական, ո՜չ իտալական, ո՜չ չինական խոհանոցներին։ Ավելին՝ մենք նույնիսկ առավելություն ունենք՝ հայկական խոհանոցն ամենաառողջ և թեթև խոհանոցներից է, քանի որ Հայաստանը հարուստ է բնական մթերքներով, իսկ դա այսօր մեծ առավելություն է, – հայտարարել է Երեմյանը։
Հայկական բարձր խոհանոցի երեկույթի ընթացքում Armenian Assembly-ն ներկայացրեց այս գաստրոնոմիկ նախագծի շարունակության թողարկումն արդեն Հայաստանում։ Երևանում աշնանը կմեկնարկի նոր GOURMET նախագիծը։
MBG Hospitality-ի ներկայացուցիչ, Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի համանախագահ Աշոտ Բարսեղյանի խոսքով, նման մասշտաբի միջոցառման անցկացումը շատ կարևոր է հայկական գաստրոնոմիայի մակարդակի բարձրացման համար։
«Լիահույս ենք, որ աշնանը նման բարձր մակարդակով միջոցառում կանցկացվի նաև Հայաստանում: Համոզված ենք, որ մենք պատշաճ կերպով կիրականացնենք առաջին GOURMET FEST-ը Հայաստանում: Սա առաջին GOURMET FEST-ն միջոցառումն էր, և այն պարզապես հրաշալի էր: Հաջորդը մենք կկազմակերպենք ավելի լայն ձևաչափով, քանի որ մենք՝ հայերս, շատ բան ունենք ցույց տալու, պատմելու և զարմացնելու: Մեր մեկնարկած գործերին հաջողություններ եմ մաղթում», – հայտարարել է Բարսեղյանը։
GOURMET FEST-ի առաքելությունն է հայկական խոհանոցի հանրահռչակումն ու աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը, ինչպես նաև փորձի և նոր գաղափարների փոխանակման համար հարթակի ստեղծումը։ Նախագիծն ամեն տարի Հայաստանում կհամախմբի ռեստորանային և գաստրոնոմիկ ոլորտների միջազգային փորձագետների վարպետյաց դասեր, պանելային քննարկումներ և փառատոն իրականացնելու նպատակով, ինչպես նաև նոր գաղափարների և փորձի փոխանակման հարթակ կստեղծի։ GOURMET FEST գաստրոնոմիկ երեկույթը մեկնարկման կետ դարձավ ժամանակակից մեկնաբանմամբ ավանդական հայկակական խոհանոցի ընդարձակ հանրայնացման արշավի համար։
GOURMET FEST գաստրոնոմիական երեկոյի կազմակերպիչն է «Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գործընկերներն են ՀՀ դեսպանատունը, ARARAT–ը, Zorah Wines Remy Martin–ը, PRIME–ը։
Armenian Assembly–ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Armenian Assembly–ն իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել և աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային և այլ նախագծերի։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում