417.56
6.33
395.3
+3
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհում տարեկան 450 մլն մարդ հիվանդանում է թոքաբորբով. այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

17:55
12 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: 

Առողջապահության առջև կանգնած այս լուրջ խնդրում մեծ դերակատարում ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է դրանց անհարկի նշանակումների և ինքնաբուժման հետևանքով: 

Загружается новость ... "Лево"

Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում, ինչպես նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում: Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:

ԱՀԿ տվյալների համաձայն` պնևմակոկային պատվաստման գլոբալ կիրառմամբ 2030 թվականին կկանխվի շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ: 

Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով: Այս հիվանդությունների պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը: 

Գերատեսչությունից հորդորում են, որ պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
07 Դեկտեմբերի 2022
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում