431.27
5.71
396.02
-3
Եղանակը Երևանում
Հայ

Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները

11:57
24 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի ամենակարևոր մրգերից է, անկասկած, սալորը: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը:

The-challenger.ru կայքը ներկայացնում է սալերի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները:

Բժիշկ, սննդաբան-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆադեևայի խոսքով, սալորը աղիները մաքրելու հոյակապ միջոց է, ինչպես նաև միզամուղ է: Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդայյյին ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:

Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աղիքների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:

Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:

Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:

1. Սալորը պաշտպանում է լյարդը

Սալորը, ինչպես և սալորի հյութը, կարող են պաշտպանել լյարդը բացասական ազդեցությունից՝ կանխարգելելով տարատեսակ հիվանդությունների զարգացումը: Ութշաբաթյա հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ լյարդի աշխատանքը բարելավվել է, երբ հետազոտվողները սկսել են սալոր ուտել և սալորի հյութ խմել: Ուստի ամուր լյարդ ունենալու համար հարկավոր է ամեն օր նախաճաշին ավելացնել սալոր կամ ավելացնել այն մրգերից պատրաստված աղցանի մեջ:

2. Սալորը ամրացնում է ոսկորները

Սալորի օգտագործումը բարերար ազդեցություն կունենա ոչ միայն ներքին օրգանների, այլ նաև ոսկորների վրա: Մի հետազոտություն ապացուցել է, որ սալորաչիրը և սալորը առավել արդյունավետ են չրերի և մրգերի միջև կանանց մոտ հետդաշտանադադարի ժամանակ ոսկրային հյուսվածքների կորուստը կանխարգելելու մեջ: Դա տեղի է ունենում շնորհիվ ֆենոլային և ֆլավոնոիդային միացությունների: Բացի այդ, այլ հետազոտությունների համաձայն, սալորը բորի կարևոր աղբյուր է, որն օգնում է ամուր ոսկորներ և մկաններ զարգացնել:Հիմքեր կան ենթադրել, որ բորը կարող է նաև հակազդել օստեոպորոզին, սակայն այս պնդման համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:

3. Սալորները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը

Զարկերակներում կողմնակի մարմինների ձևավորումը կարող է դառնալ աթերոսկլերոզի և անոթների նեղացման պատճառ, ինչը հանգեցնում է օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի պակասի: Ժամանակին չբուժելու դեպքում, այդ ամենը կարող է վերածվել սրտի անբավարարության, կաթվածի կամ ինֆարկտի: Սակայն աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը կարելի է քչացնել սալորաչրի միջոցով: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սալորաչրի և սալորի հյութի օգտագործումը կարող է նշանակալիորեն իջեցնել արյան ճնշումը և վատ խոլեստերինի մակարդակը:

4. Սալորաչիրն օգնում է խուսափել ճարպակալումից

Սալորաչիրն օգնում է կառավարել քաշը և ախորժակը, քանի որ հագեցվածության զգացում է առաջացնում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հիմնական սնունդ ընդունելու միջակայքում սալորաչիր ուտելը կարող է երկար ժամանակով ճնշել սովի զգացումը: Սակայն շատ չիր ուտել ևս խորհուրդ չի տրվում. 100 գրամ սալորաչիրը պարունակում է 240 կալորիա:

Սալորում լուծվող բջջանյութի մեծ քանակությունը նպաստում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը: Լուծվող բջջանյութը լավ է նրանով, որ դանդաղեցնում է շաքարի ներծծումն արյան մեջ, ինչը, իր հերթին, կանխարգելում է երկրորդ տեսակի դիաբետը:

5. Սալորը հարուստ է երկաթով

Երկաթի պակասից կարող է սակավարյունություն զարգանալ, երբ արյան հեմոգլոբինը ցածր է: Թույլ սակավարյունության ախտանշաններն են՝ հոգնածությունը, նյարդային վիճակը, հևոցը և աշխատունակության անկումը: Սալորն այլ մրգերից և հատապտուղներից աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ՝ 2,1 մգր 100 գրամում, ուստի այն կարող է կանխարգելել մարդու օրգանիզմում երկաթի պակասը և դրանով իսկ ազատել սակավարյունությունից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում
12:00
31 Հունվարի 2023
Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել  է հայկական եկեղեցի. ՖՈՏՈ
21:09
29 Հունվարի 2023
Ռոնալդուի կինը տոնել է ծննդյան օրը հայկական ռեստորանում (ՖՈՏՈ)
Ռոնալդուի կինը՝  Ջորջինա Ռոդրիգեսը 29-ամյակը տոնել է հայկական ռեստորանում. ՖՈՏՈ
15:35
25 Հունվարի 2023
Մասնագետները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
Բժիշկները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
14:53
25 Հունվարի 2023
The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
10:37
24 Հունվարի 2023
Դդմի օգտակար հատկությունները
Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը
15:35
23 Հունվարի 2023
Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում (ՖՈՏՈ)
Հարվարդի բիզնես դպրոցում Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթաց են ուսումնասիրում. ՖՈՏՈ
11:39
23 Հունվարի 2023
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
«Ուժեղ եղիր, Արցախ». հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցել է Արցախին Australian Open–ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո
16:37
19 Հունվարի 2023
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից
Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում