411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ

12:25
13 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայր եք, թե մարզիչ, գրող, թե գործարար, միևնույն է` օրվա սկսելու ձևը շատ կարևոր է մեր առողջության համար, գրում է pic-words.ru-ն:

Այուրվեդայի ավանդույթների համաձայն, մեր բոլոր գործողությունները կամ ուժեղացնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը, կամ էլ քայքայում են այն: Եվ Այուրվեդան մեզ խորհուրդ է տալիս օրը սկսել առավոտյան ծեսերից, որոնք օգնում են մեր մարմինը դարձնել բնության ռիթմերին համահունչ, բարձրացնել մեր ինքնագնահատականը և սեփական կարգապահությունը:

Հիշեք` ձեր միտքը փորձելու է շեղել ձեզ ճշմարիտ ուղուց: Այն ասելու է, որ դուք պետք է ստուգեք էլեկտրոնային փոստը, զբոսանքի տանեք շանը, երեխաներին ուղարկեք դպրոց, որ դուք շտապում եք աշխատանքի, և որ պարզապես առավոտյան ծեսերի ժամանակը չունեք:

Բայց եթե կարող եք ընտրել առավոտյան մի ծես առողջությունը բարելավելու համար, ապա օրը սկսեք մի բաժակ կիտրոնահյութով գոլ ջրից:

Դրա օգուտը հսկայական է, քանի որ կիտրոնահյութով գոլ ջուրը`

1. Բարելավում է մեր դիմադրողականությունը

Կիտրոնը վիտամին C և կալիում է պարունակում: C վիտամինն օգնում է մեր օրգանիզմին դիմակայել մրսածությանը և վիրուսներին, իսկ կալիումը խթանում է ուղեղային գործունեությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև բարելավում է արյան ճնշումը:

2. Կարգավորում է թթվահիմնային հարաբերակցությունը

Կիտրոնն անփոխարինելի հիմնային մթերք է, հավատաք, թե ոչ: Այո, պտուղները թթու են, բայց մեր օրգանիզմում վերածվում են հիմնային միջավայրի (մեր օրգանիզմի յուրացրած կիտրոնաթթուն չի բարձրացնում թթվայնությունը): Իսկ ինչպես գիտեն առողջ ապրելակերպի ջատագովները, մարմնի թթվահիմնային ճիշտ հարաբերակցությունն առողջության գրավականն է:

Загружается новость ... "Лево"

3. Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից

Կիտրոնները հարուստ են քաղցի զգացողությունը նվազեցնող պեկտինի մանրաթելերով: Բացի այդ, հետազոտություններն ապացուցում են, որ ավելի հիմնային դիետա պահողներն ավելի շուտ են ազատվում ավելորդ կիլորգրամներից: Եվ, բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ օրը ճիշտ կերպով սկսելն օգնում է այն ճիշտ շարունակել:

4. Նպաստում է մարսողությանը

Գոլ ջուրը խթանում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, հատկապես` ստամոքսի և աղիների մկանների ալիքային կրճատումները, որոնք տրոհում են կերակուրը և դուրս բերում կենսագործունեության արգասիքները։ Բացի այդ, կիտրոններն ու լայմերը հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով, որոնք նվազեցնում են թունավոր նյութերի պարունակությունն օրգանիզմում։

5. Բնական ոչ ագրեսիվ միզամուղ է

Կիտրոնահյութն օգնում է դուրս բերել օրգանիզմից անպետք նյութերը, քանի որ միզամուղ է համարվում։ Իսկ թունավոր նյութերից արագ ազատվելն օգնում է պահպանել առողջությունն ընդհանուր առմամբ, և միզամուղ համակարգի առողջությունը` մասնավորապես։

6. Նպաստում է մաշկի առողջությանը

C վիտամինը բնական հակաօքսիդանտ է, որը պայքարում է կնճիռների դեմ։ Բացի այդ, գոլ ջրով կիտրոնը մաքրում է արյունը։

7. Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ

Մի բաժակ առողջարար այս հեղուկը ոչ միայն լի է վիտամիններով և հանքանյութերով, այլ նաև օգնում է օրը սկսել առատ հեղուկ ընդունելուն, ինչը կանխարգելում է օրգանիզմի ջրազրկումը և պայքարում է մակերիկամների «հոգնածության» դեմ։ Երբ օրգանիզմը ջրազրկված է, այն չի կարող կատարել իր բոլոր ֆունկցիաները լիակատար կերպով, ինչը նույնպես հանգեցնում է թունավոր նյութերի կուտակման, սթրեսի, փորկապությունների և այլն։

Այսպիսով, օրը մեկ բաժակ կիտրոնահյութով ջրից սկսելն առաջին և լուրջ քայլն է դեպի առողջություն։ Եվ չզարմանաք, երբ կանոնավոր կերպով հետևելով այս պարզ կանոնին` որոշ ժամանակ անց ձեր կյանքը բոլորովին այլ երանգներ կունենա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով