395.93
6.5
396.21
+6
Եղանակը Երևանում
Հայ

Առաջին հայկական ռոբոտը` Ռոբինը, ճանաչվել է 2021թ.–ի լավագույն նորարարություններից մեկը TIME հեղինակավոր ամսագրի կողմից

10:15
11 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. TIME հեղինակավոր ամսագրի կողմից առաջին հայկական ռոբոտը` Ռոբինը ճանաչվել է 2021թ.–ի լավագույն նորարարություններից մեկը, հաղորդում է «ARKA Telecom» հեռահաղորդակցական պորտալը։

Ռոբինն աշխատում է արհեստական բանականությամբ։

TIME ամսագրի հերթական համարը նվիրված է 2021թ.–ի 100 լավագույն նորարրություններին, և Ռոբին ռոբոտին հոդվածում անվանել են «հոգատար ընկեր»։

TIME–ը ներկայացնում է հայկական կլինիկաներից մեկի պատմությունը, երբ թոքաբորբով հիվանդ 8–ամյա աղջիկը երկու օր շարունակ հրաժարվում էր ուտել, ինչից հետո անձնակազմը հրավիրել է Ռոբինին։ 20 րոպե նրանք միասին խաղացել են, քննարկել սիրելի կենդանիներին, ինչից հետո Ռոբինը գնացել է` խոստանալով վերադառնալ միայն մեկ պայմանով, եթե փոքրիկը հաց ուտի։ Եվ աղջնակը կերել է։

TIME–ը մեջբերում է ռոբոտի ստեղծող Կարեն Խաչիկյանի խոսքերը, ով նշում է, որ թիմի նպատակն էր ոչ թե ստեղծել ևս մեկ տեխնոլոգիական սարք, այլ հուսալի ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ ռոբոտ Ռոբինն օգտագործվում է աշխարհի 12 բժշկական հաստատություններում, և առաջիկա մեկ տարում նախատեսվում է այն ներդնել ԱՄՆ–ի ևս 100 հաստատություններում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ