ԵՐԵՎԱՆ, 21 մարտի, /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի դերասան Էնթոնի Հոփքինսն իր Facebook-յան էջում տեսանյութ է տեղադրել իր Նիբլո անունով կատվի հետ։ Տեսանյութը միանգամից գրավել է համացանցը։
«Նիբլոն ստուգում է, թե արդյոք ես ինձ լավ եմ զգում, և փոխարենը պահանջում է, որ իրեն զվարճացնեմ»,- այսպես է Հոփքինսը նկարագրել տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է 82-ամյա դերասանը դաշնամուր նվագում։ Նրա գրկին նստած է իր կատուն՝ Նիբլոն և հիացած լսում է երաժշտությունը։
Երկու օրվա ընթացքում տեսանյութը համարյա 8 մլն դիտում է հավաքել։
Էնթոնի Հոփքինսը հայտն է «Գառնուկների լռությունը», «Հաննիբալ», «Երկու պապ» և այլ հանրահայտ ֆիլմերից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում