423.84
4.13
401.67
+12
Եղանակը Երևանում
Հայ

Անսպասելի վտանգ. գիշերը նույնիսկ ամենաթույլ լույսը վնաս է ուղեղին

18:25
20 Հուլիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արևմտյան Վիրջինիայի համալսարանի նյարդակենսաբանները պնդում են, որ հիվանդանոցներին բնորոշ սպիտակ լույսը կապված է բորբոքման, ուղեղի բջիջների մահվան և սրտի խնդիրներով պացիենտների մահվան բարձր ռիսկի հետ:

Ինչպես նշում է Вести.медицина պարբերականը, մարդիկ հաճախ չեն քնում լրիվ մթության մեջ, սովորաբար ննջասենյակ է ներթափանցում մի փոքր լույս պատուհանից կամ գիշերային լապտերից: Եվ առավել ևս, հիվանդասենյակները երբեք ամբողջապես խավարի մեջ չեն ընկղմվում, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել առավել ծանր հիվանդների համար:

Գիտնականները վերստեղծել են սրտի կանգ կենդանիների վրա, որ իմիտացնեն սրտի հիվանդություններ: Այնուհետև դրանք բաժանվել են երեք խմբերի, որոնք քնել են, համապատասխանաբար, խամրած սպիտակ լույսի, խամրած կարմիր լույսի ներքո և մթության մեջ:

Սպիտակ լույսի ազդեցությունը գիշերն առաջացրել է մի շարք ոչ բարենպաստ հետևանքներ: Եվ այս արդյունքը կարելի է տեսնել արդեն իսկ մեկ թույլ լուսավորված գիշերից հետո: Այս բոլոր տհաճ հետևանքներից խուսափել են գիշերը մթության կամ կարմիր լույսի ներքո քնած կենդանիները:

Մասնագետները փորձել են ստուգել սա նաև մարդկանց վրա: Չորս գիշեր անընդմեջ նրանք սրտի խնդիրներով հոսպիտալացված պացիենտներին տվել են հատուկ ակնոցներ նարնջագույն ոսպնյակներով, որոնք ֆիլտրում են կապույտ գույնը` այս ակնոցները բոլոր առարկաներին տաք երանգներ են հաղորդում: Մյուս խմբի պացիենտները դրել են թափանցիկ ոսպնյակներով ակնոցներ, որոնցով անցնում է սպիտակ լույսի ողջ սպեկտրը` ներառյալ կապույտ երանգները:

Մարդկանց մոտ սպիտակ լույսից առաջացած բորբոքումը դրսևորվել է ողջ ծավալով: Գիտնականների կարծիքով, սպիտակ լույսի խնդիրն իրականում կապույտ երկարալիքային լույսի խնդիրն է, որը խախտում է մարդու ցիրկադային ռիթմերը:

Նորման այն է, որ մարդիկ այսպիսի գույն պետք է տեսնեն միայն արթնանալով և դիմավորելով առավոտը, բայց փաստացի այն դիտվում է ողջ օրը: Պատահական չէ, որ գիշերային կապույտ գունը հաճախ են կապում ճարպակալման, նյութափոխանակության խախտման և դեպրեսիայի հետ:

Հենց այդ պատճառով է, որ կարմիր կամ նարնջագույն ոսպնյակներով ակնոցները լուծում են խնդիրը: Այսպիսի ակնոցները կարող են մատչելի և պրակտիկ տարբերակ լինել ուղեղի ֆունկցիան պահպանելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը