Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ԱՄՆ–ից

08.11.2019, 16:20
Անջելինա Ջոլին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ԱՄՆ–ից ու բնակվել այլ երկրում։
Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ԱՄՆ–ից

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ցանկանում է ապրել արտերկրում, բայց չի կարող դա անել իր նախկին ամուսին և երեխաների հայր Բրեդ Փիթի պատճառով։

Загружается новость ... "Лево"

Այս մասին դերասանուհին նշել է Harper's Bazaar-ին տված հարցազրույցում:

Ջոլիի խոսքով, նրա գործողությունները սահմանափակված են, քանի դեռ կրտսեր երեխան չի դարձել 18 տարեկան։

«Կցանկանայի ապրել արտերկրում և կանեմ այդպես, երբ երեխաներս դառնան 18 տարեկան: Հիմա ես պետք է ապրեն այնտեղ, որտեղ ցանկանում է ապրել նրանց հայրը», – նշել է Ջոլին։

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին բաժանվել են 2016թ.–ին 2 տարի ամուսնությունից և գրեթե 10 տարի միասին ապրելուց հետո։ Նրանք ունեն 6 երեխա, որոնցից ավագը` Մեդոքսը, հիմա սովորում է Հարավային Կորեայում։ Ընտանիքի մյուս անդամները բնակվում են ԱՄՆ–ում։–0–