Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեղրը կարող է հիանալի կերպով փոխարինել սովորական շաքարավազին, այն նաև շատ առողջարար է, սակայն այս ամենով մեղրի օգտակար հատկությունները չեն ավարտվում, գրում է medikforum.ru–ն։
Հարուստ է հակաօքսիդանտներով. մեղրը պարունակում է օրգանիկ թթուներ և ֆենոլային բաղադրիչներ, ինչի շնորհիվ այդ դառնում է հզոր հակաօքսիդանտ։ Ֆենոլային բաղադրիչները նվազեցնում են սրտի, ուղեղի կաթվածի և տեսողության հիվանդությունների ռիսկը։ Ֆենոլները նաև կանխում են արյան մակարդուկների առաջացումն ու օգնում են լայնացնել զարկերակները։ Մեղրում առկա հակաօքսիդանտները նվազեցնում են նաև զարկերակային ճնշումը։
Փոխարինում է շաքարավազին. առանց առավելության մեղրն, իսկապես, շատ լավ փոխարինում է շաքարավազին։ Այն ամբողջությամբ բնական մթերք է, որն, ի տարբերություն շաքարի, չի ենթարկվել վերամշակման։ Մեղրը պարունակում է մեծ թվով նուտրիենտներ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ։
Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրի նեկտարը նվազեցնում է «վատ» խոլեսթերինի ցուցանիշները։ Միաժամանակ այն ավելացնում է «լավ» խոլեսթերինի մակարդակը։
Նվազեցնում է տրիգլիցերիդների մակարդակը. տրիգլիցերիդների կամ արյան մեջ ճարպերի բարձր ցուցանիշների դեպքում հաճախ առաջանում են սրտի հետ կապված խնդիրներ։ Դրանց մակարդակն աճում է արյան մեջ շաքարի ավելացման դեպքում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ տրիգլիցերիդների ցուցանիշները կարելի է նվազեցնել `փոխարինելով շաքարավազը մեղրով։
Բուժում է վերքերը. դեռևս հին եգիպտացիներն օգտագործում էին մեղրը որպես բնական միջոց վերքերի կամ միջին աստիճանի այրվածքների բուժման համար։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են մեղրի այդ հատկությունը։ Այն իսկապես կարող է արդյունավետ կերպով բուժել վիրաբուժական վերքերը, այրվածքներն ու դիաբետիկ խոցերը։–0–