407.5
6.87
405.15
+37
Եղանակը Երևանում
Հայ

Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն

16:06
30 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։ Էնդոկրինոլոգ–սննդաբանների խոսքերով, դա շատ անհատական հարց է, և յուրաքանչյուրը դրան յուրովի է մոտենում, սակայն գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ թեթև զգալ ամառային շոգ օրերին։

Կանոն 1

вода

Ամառային սեզոնը ձմեռայինից տարբերվում է նրանով, որ ամռանն ավելի շատ ենք քրտնում, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի շատ ջուր է կորցնում։ Դա, թերևս, այն հանգամանքն է, որին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, հաշվի առնելով, որ երեխաներն այդ իմաստով ռիսկի խմբում են։ Հենց այդ պատճառով էլ, նախևառաջ, պետք է շատ ջուր խմել։ Օրգանիզմում ջրի պաշարների ավելացմանն օգնում է նաև մրգերի և բանջարեղենի օգտագործումը։ 

Կանոն 2

вода со льдом, лед

Ամռանն ընդունված է ծարավը հագեցնել ոչ թե պարզապես ջրով, այլ սառը ջրով, ինչի համար օգտագործում են սառույց։ Սառույցը ծորակի չեռացված ջուր է, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ինֆեկցիաների բացակայությունը դրանում։ Հենց այդպիսի սառույցի օգտագործումը հաճախ դառնում է աղիքային ինֆեկցիաներով վարակվելու պատճառ։ Հենց այդ կանոնն է պետք պահպանել, Աբովյանի խոսքով, էկզոտիկ երկրներում հանգստանալու ընթացքում։

Կանոն 3

Куриная грудка с овощами

Ամռանը պետք է թեթև սնվել, մասնավորապես, հնարավորինս շատ սեզոնային բանջարեղեն օգտագործել։ Կարծրատիպ կա, որ ամռանը շոգի և քրտնարտադրության պատճառով մարդը քաշ է կորցնում, սակայն դա այդպես չէ։ Ձմռանը մեր օրգանիզմը շատ կալորիա է ծախսում տաքանալու համար, իսկ ամռանն այդ կալորիաները չեն ծախսվում, այլ մնում են օրգանիզմում ճարպերի տեսքով։ Հետևաբար, ամռանն օրգանիզմը ճարպերի կարիք չունի, նախընտրելի է հրաժարվել ճարպոտ սննդից։ Միսը և մսամթերքը սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել շաբաթական 2-3 անգամ, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել թռչնամսով կամ ձկով

Կանոն 4

полезная здоровая еда диета фрукты

Ամռանը մրգերն օրգանիզմում ծանրության զգացումից ազատվելու և լավ վիճակում օրգանիզմը պահելու հիանալի միջոց է։ Բայց պետք է հիշել, որ մրգերը մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում, այդ իսկ պատճաոռվ դրանք պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ կամ օրվա առաջին կեսին, հատկապես ավելորդ քաշ և շաքարախտ ունեցող մարդկանց։

Կանոն 5

овощи вода

Ամռանը, ինչպես և ցանկացած այլ սեզոնին, պետք է պահպանել հիգիենայի և սանիտարական հիմնական նորմերը։ Շուկաներում և խանութներում գնեք բացառապես թարմ մրգեր և բանջարեղեն, իսկ օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրի տակ։ Անպայման գնելիս ստուգեք ժամկետը, քանի որ ամռանն ինֆեկցիաները հատկապես արագ են տարածվում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
19:37
12 Օգոստոսի 2022
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
15:23
10 Օգոստոսի 2022
Forbes–ը հայերի կողմից հիմնադրված ServiceTitan ընկերությունը ներառել է 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում
Forbes–ը հայերի կողմից հիմնադրված ServiceTitan ընկերությունը ներառել է 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում
13:17
10 Օգոստոսի 2022
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
16:09
09 Օգոստոսի 2022
5 լավագույն մթերքները հիպերտոնիայով հիվանդների համար
Ներկայացնում ենք 5 լավագույն մթերքները հիպերտոնիայով հիվանդների համար
14:27
09 Օգոստոսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն թեթև զգալ ամառային շոգ օրերին
16:17
08 Օգոստոսի 2022
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում|
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
16:03
05 Օգոստոսի 2022
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը
Շատերս չենք էլ կասկածում, թե որքան վնասակար են առօրյա կյանքում օգտագործվող ու մեր կարծիքով «անվնաս» մթերքները
15:21
02 Օգոստոսի 2022
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում. ՎԻԴԵՈ
16:10
01 Օգոստոսի 2022
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
Ներկայացնում ենք ընթրիքի մի քանի տարբերակներ, որոնք կհավանեն ոչ միայն կազմվածքին հետևողները, այլ նաև նրանք, ովքեր համեղ ուտել են սիրում