Աղի որ քանակն է վնասակար և որը` ոչ. պատմում է մասնագետը

13.06.2021, 15:25
Որքա՞ն աղն է վնասակար և որքանը` ոչ. պատմում է մասնագետը
Աղի որ քանակն է վնասակար և որը` ոչ. պատմում է մասնագետը
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նատրիումի չափազանց օգտագործումը միայն չնչին է ազդում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը կամ մահացության ռիսկի աճին:

Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հայտնում է սրտաբանների եվրոպական միությունը:

«Մեր արդյունքները նատրիումի քլորիդի վերաբերյալ ամբողջովին համապատասխանում են նատրիումի և սիրտ-անոթային հիվանդությունների կամ մահացության միջև կապի ուսումնասիրմանը նվիրված խոշոր հետազոտություններին, և չեն հաստատում լայն տարածում գտած այն կարծիքը, թե նույնիսկ աղի փոքր քանակը վնասակար է», — ասում է Մակմասթերի համալսարանից պրոֆեսոր Սալիմ Յուսուֆը:

Նրա խոսքով, աղի միայն չափազանգ օգտագործումը` օրական ավելի քան վեց գրամ, կարող է բացասական ազդեցություն ունենալ: -0-