ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները։
Загружается новость ... "Лево"
Դրանք են ներարկման տեղում ցավը կամ կարմրությունը, ոչ բարձր ջերմությունը, հոգնածությունը, գլխացավը, մկանացավը կամ հոդացավը։
ԱՆ-ն նաև հայտնում է, որ հնարավոր է կառավարել այս կողմնակի ազդեցությունները՝ հանգստի միջոցով կամ անհրաժեշտության դեպքում ջերմիջեցնող կամ ցավազրկող դեղեր ընդունելով։
ԱՆ-ի տվյալներով, պատվաստանյութի երկու դեղաչափ ստացել է Հայաստանի մեծահասակ բնակչության 23,9%-ը։ Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում արվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,2մլն պատվաստում։-0-