ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում հայտնել է Տավուշի մարզում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում վրավորված երեխայի առողջական վիճակի մասին։
«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից Տավուշի մարզում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով թեթև
վիրավորում է ստացել երկու զինծառայող և Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում։-0-