ԱՄՆ-ում «Էսկիմո» պաղպաղակի անվանումը նվաստացուցիչ են համարել էսկիմոսների համար (ՖՈՏՈ)

20.06.2020, 12:51
ԱՄՆ-ում «Էսկիմո» պաղպաղակի անվանումը նվաստացուցիչ են համարել էսկիմոսների համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ-ում «Էսկիմո» պաղպաղակի անվանումը նվաստացուցիչ են համարել էսկիմոսների համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկյան «Dreyer's» ընկերությունը հայտարարել է իր պաղպաղակի՝ գրեթե 100 տարի օգտագործվող «Eskimo Pie» պաղպաղակի անվանումը, որը նվաստացուցիչ են համարել էսկիմոսների համար։ Այս մասին հայտնում է forbes.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

«Մենք ձգտում ենք լինել ռասայական հավասարության հարցի լուծման մի մասը և ընդունում ենք, որ այս տերմինը նվաստացուցիչ է»,- հայտարարել է Dreyer’s Grand Ice Cream- ի մարքեթինգի ղեկավար Էլիզաբեթ Մարկեսը։

Загружается новость ... "Лево"
Հրատարակչությունը հիշեցնում է, որ շոկոլադապատ պլոմբիրի սալիկի տեսքով պաղպաղակը առաջին անգամ ստեղծել են 1920թ․-ին՝ Քրիստիան Նելսոնը և հրուշակագործ Ռասսել Սթովերին: Ստիվերը հորինել է աղանդերի անվանումը և պատկերանշանը՝ մարդու պատկերը՝ մորթյա հագուստով, որն օգտագործում են էսկիմոսները: 1922 թվականին նոր պաղպաղակն պատետավորվել է։ Dreyer's- ը ՝ Froneri ամերիկյան ընկերության բաժինն է (Nestle- ի և PAI Partners բաժնետիրական ընկերությունների համատեղ ձեռնարկություն), գնել է ապրանքանիշը 2007 թվականին:

Eskimo Pie տեղ է գտել Business Insider հրատարակչության կազմած՝ «ամենառասիստական» ապրանքանիշերի և պատկերանշանների վարկանիշում: Այս ցանկում հայտնվել է նաև Uncle Ben’s բրնձի պատկերանշանը, որը ժպտացող աֆրոամերիկացի է:  Mars կորպորացիա ապրանքանիշի սեփականատերը, բողոքների ֆոնին, նույնպես հայտարարել է պատկերանշանը փոխելու մտադրության մասին: -0-