ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանին, ով ձերբակալվել էր 2021թ.–ի դեկտեմբերին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում ատրճանակ և փամփուշտներ տեղափոխելու համար, հաղորդում է
«Ինտերֆաքսը»։
Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել զենքի ապօրինի շրջանառության (ՌԴ ՔՕ 222-րդ հոդվածի 1-ին մաս) և զենքի մաքսանենգության (ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մաս) համար։
Խաչատուրյանը ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերի վերջին «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, նա պետք է մեկներ Երևան։ Նրա ուղեբեռում հայտնաբերվել էր «Գլոկ» տեսակի ատրճանակ և փամփուշտներ։
Ինչպես հայտնում էին ԶԼՄ–ները, Խաչատուրյանն ընդունել է իր մեղքը։ Ըստ պաշտպանական կողմի՝ ԱՄՆ-ում նա ունեցել է զենքի թույլտվություն և ճամփորդելիս թաքցնելու նպատակ չի ունեցել։ -0-