411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք

19:15
21 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները։

1. Փոխեք վերաբերմունքը ձեր վիճակի նկատմամբ

Հարստության ճանապարհը շատ ավելի հեշտ կլինի, եթե իրատեսորեն նայեք ձեր ներկա վիճակին։ Շատերն աղքատությունը համարում են սովորական երևույթ, որ այդպե էլ պետք է լինի, բայց դա սխալ է: Եթե գոհ եք ներկա վիճակից, ապա ինչի՞ն է պետք հարստությունը։ Եվ դա այն ժամանակ, երբ կան բազմաթիվ հնարավորություններ և ներուժ, որոնք թույլ կտան ձեզ անցնել գոյության ավելի ցածր մակարդակից դեպի ավելի բարձր մակարդակ: Փոխեք ձեր վերաբերմունքն աղքատության նկատմամբ, մի′ մտածեք, որ այդպես էլ պետք է լինի, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Աղքատությունն, ըստ էության, աղետ է, իսկ հարստությունը՝ հաջողություն։

кошелек финансовых привычек

2. Բացասական վերաբերմունքը փոխարինեք դրականով

Մտածեք հարստության և փողի մասին լավ լույսի ներքո: Փողի մեջ վատ բան չկա։ Ձեր կյանք փող ներգրավելու հարցում ամենադժվարը ձեր իսկ մտածելակերպը փոխելն է, պետք է մտածել բարեկեցության մասին: Թեև դա այնքան էլ դժվար չէ, կպահանջվի ջանք` ընտելանալու համար: Ամենակարևորը պետք է հիշել, որ դուք արժանի եք ֆինանսական կայունության, հարմարավետության և հարստության:

3. Հարստությունը գալիս է նրանց մոտ, ովքեր դրական են մտածում

Փող ներգրավելու համար հարկավոր է դրական վերաբերվել աշխարհին: Մի′ կենտրոնացեք բացասականի վրա, փնտրեք լավը և խոսեք ինքներդ ձեզ հետ դրական մտքերով, երբ խոսքը փողի մասին է: Պահպանելով լավատեական տրամադրվածություն` դուք կներգրավեք ճիշտ մարդկանց, որոնք կօգնեն ձեզ հարստության և հաջողության ճանապարհին:

сейф деньги богатство

4. Հաղթահարեք պատասխանատվության վախը

Շատ հաճախ հարստության ճանապարհին մարդուն կանգնեցնում է պատասխանատվության վախը։ Շատերը վախենում են որևէ գործ ձեռնարկել՝ նախօրոք տրամադրվելով անհաջողության: Բայց այդպես չպետք է լինի: Եթե նախապես սկսեք վատը մտածել, ուրեմն այդպես էլ կլինի, իսկ եթե մտածեք հաջողության մասին, ձեր մոտիվացիան կբազմապատկվի։ Ի՞նչն է ավելի լավ՝ տեղում դոփե՞լ, թե՞ շարժվել դեպի նպատակը։ Մի′ վախեցեք պատասխանատվություն ստանձնել սեփական արարքների համար. բոլորը սխալվում են, բայց ուժեղները շարունակում են, իսկ թույլերը տխրում են անհաջողության համար: Եղեք ուժեղ և ինքնավստահ:

5. Պայքարեք ծուլության ու անվճռականության դեմ

Ծուլությունը, չաշխատելու ցանկությունը, անվճռականությունը կանգնեցնում են ձեզ հարստության ճանապարհին։ Ավելի շատ աշխատեք ձեր վրա և նպատակի վրա, մի′ հետաձգեք ձեր հաջողությունը, մի′ ծուլացեք, այլ առաջ գնացեք դեպի հաջողություն:

6. Մոտիվացրեք ինքներդ ձեզ

Հավատացեք ինքներդ ձեզ, կատարեք փորձարկումներ։ Մտածեք անվանում ձեր ընկերության համար նույնիսկ եթե դեռ չունեք: Ինչ էներգետիկա ուղարկում եք արտաքին աշխարհ, նույնպիսի էներգետիկա ստանում եք: Ձգողականության օրենքը պատասխանն է այն հարցին, թե ինչպես կարելի է գումար ներգրավել: Մնացեք լավատես, բայց միևնույն ժամանակ մի մոռացեք, թե որքան կարևոր է լինել պատասխանատու և թույլ չտալ չարդարացված ռիսկեր։ Գումար մի′ ծախսեք մանրուքների վրա, որոնք ձեզ կարող են անհրաժեշտ լինել ապագայում, ավելի շուտ ներդրեք այն ամենում, ինչը կարող է եկամուտ բերել:

Кошелек пассивный доход

7. Մտածեք եկամտի, ոչ թե պարտքերի մասին

Կենտրոնացեք մտքերի վրա, թե ինչպես կարելի է ավելի շատ վաստակել: Օրինակ, կարո՞ղ եք պաշտոնի բարձրացում ստանալ ձեր գործատուի կողմից: Կա՞ լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն։ Արդյո՞ք ձեր խնայողությունները և ներդրումները առավելագույն եկամուտ են բերում: Պարտքերը մի′ դիտարկեք որպես այս կամ այն գնումներ կատարելու հնարավորություն։ Պարտքերի հետ կապված միակ միտքը պետք է լինի այն, թե ինչպես կարելի է ավելի արագ մարել դրանք:

8. Ժամանակ առ ժամանակ պարգևատրեք ինքներդ ձեզ

Երբեմն թույլ տվեք ձեզ մտածել այնպիսի մարդու պես, ով արդեն ապրում է առատության մեջ, նույնիսկ եթե պարգևատրումը փոքր է: Զգացողությունը, որ դուք կարող եք ինչ-որ գումար ծախսել միայն այն պատճառով, որ ցանկանում եք, ստիպում է հավատալ, որ ավելի հարուստ եք, քան կարծում եք, և դա կդառնա ինքնատիպ կանխագուշակում։

9. Պայքար հաշտվելու զգացմունքի դեմ

Դուք բավարարվում եք ձեր ունեցածով, չեք ձգտում առաջ գնալ, զարգանալ, կարծում եք, որ «ինչ-որ մեկին ավելի վատ է»: Պարզապես սպասում եք, որ հարստությունը երկնքից կընկնի ձեզ վրա: Բայց այդպես երբեք չի լինի: Մի′ համակերպվեք այն ամենի հետ, ինչ ունեք այսօր, ձգտեք կրկնապատկել ձեր հարստությունը, գիտելիքները, փորձը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Ինչպես տեսնում եք, հարստության հասնելու համար նախ պետք է աշխատես ինքդ քո վրա:

Սովորեք նոր բաներ, կրթվեք, շատ կարդացեք։ Ընթերցանությունն այսօր լուրջ մրցակցային առավելություն է։ Ամեն օր աշխատեք ինքներդ ձեզ վրա։ Դա հեշտ չէ, բայց որքան լայն է մտահորիզոնը, այնքան ավելի շատ են ինքնադրսևորվելու հնարավորությունները։ Հաղթահարեք հաջողության հասնելու բոլոր ինը քայլերը, և այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ բացահայտել եք բարեկեցության ճանապարհը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով