7 տնտեսող խորհուրդներ շշմեցնող տեսք ունենալու համար
26.11.2017,
13:58
Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է գրավիչ լինել: Բարեբախտաբար, դրան կարելի է հասնել նույնիսկ տանը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է գրավիչ լինել: Բարեբախտաբար, դրան կարելի է հասնել նույնիսկ տանը` առանց մասնագետների այցելելու:
Եվ այսպես, fitnessi.ru-ն ներկայացնում է մի քանի խորհուրդ միշտ շլացուցիչ տեսք ունենալու համար:
1. Յուղոտ քսուկը, ձիթայուղը կամ վազելինը հիանալի օգնականներ են շուրթերը մեծացնելու հարցում: Այս երեք միջոցներից մեկը քսեք շուրթերին, իսկ այնուհետև մերսեք ատամի խոզանակով: Կարևոր է, որ խոզանակը փափուկ մազիկներով լինի: Արդյունքը չի ուշանա:

2. Դեմքի չորությունից կարելի է ազատվել` այն ձիթայուղով մերսելու միջոցով: Պրոցեդուրից առաջ խորհուրդ է տրվում պահել դեմքը գոլորշու վրա, այնուհետև մոտ 7 րոպե մերսել: Գերազանց արդյունքի համար բավարար է շաբաթական մեկ անգամ կրկնել:

3. Դեմքն այտուցվու՞մ է: Մեկ բաժակ ջրում լուծեք 2 ճաշի գդալ ծովի աղ: Այդ լուծույթով թրջեք սրբիչը և 10 րոպեի ընթացքում պահեք դեմքի վրա: Դեմքը կթարմանա, իսկ այտուցները կվերանան:

4. Եթե դեմքի վրա բշտիկներ կամ բորբոքում կա, ապա այդ հարցը կարելի է լուծել մեղրի դիմակի միջոցով: 15 րոպե անց լվանալ գոլ ջրով: Իսկ եթե բշտիկը պատահական է դուրս եկել, դրանից կօգնեն ազատվել աչքի կաթիլները:

5. Շպարն արդյունավետ հեռացնելու համար կարելի է օգտագործել հանքային ջրով խառնած ձիթապտղի յուղը (1:3 համամասնությամբ): Դա նույն միցելար ջուրն է:

6. Աչքերի տակ պարկերը մշատական են դարձե՞լ: Մեկ բաժակ ջրի կամ թեյի մեծ լուծեք մեկ թեյի գդալ սոդա: Այդ լուծույթով թրջած բամբակը դնել աչքերին 10-15 րոպե: Պրոցեդուրից հետ թեթև քսուկ քսել:

7. Ինչպես մազերը գեղեցիկ և փայլուն դարձնել: Խառնեք մեկ բանանը, 1 ճաշի գդալ մեղրը և կես բաժակ գարեջուրը: Դիմակը քսել մազերին և պահել 1-2 ժամ: Կրկնել շաբաթական մեկ անգամ: -0-

Загружается новость ... "Лево"