7 պարզ միջոց տոնական սեղանի շուրջ չափից ավելին չուտելու համար

01.01.2020, 12:37
7 պարզ միջոց տոնական սեղանի շուրջ չափից ավելին չուտելու համար
7 պարզ միջոց տոնական սեղանի շուրջ չափից ավելին չուտելու համար
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն սպասված տոներն են, որոնց ընթացքում մեր օրգանիզմն ու հատկապես ստամոքսը չափազանց ծանրաբեռնվում են։ Ինչպե՞ս անցկացնել դրանք օրգանիզմի համար նվազագույն վնասով, չէ՞ որ կարևոր է լավ ինքնազգացողություն և ոչ պակաս լավ ֆիզիկական տեսք ունենալ ինչպես տոնական օրերին, այնպես էլ դրանցից հետո:

Մենք սրտատրոփ սպասում ենք տոներին` կանայք նիհարում են` վառվռուն աչքերով ընտրելով ամենագեղեցիկ զգեստները, տղամարդիկ ծրագրեր են կազմում, թե ում հետ է պետք հանդիպել: Բայց ահա մենք գալիս ենք կորպորատիվ տոնական երեկոյի, նախատոնական կարևոր հանդիպման, իսկ երբեմն մի քանի հանդիպումների, և մոռանում ենք չափը պահելու մասին:
Բժիշկ դիետոլոգ Լյուդմիլա Դենիսենկոն առաջարկում է յոթ կանոն` տոնական օրերին սննդի մեջ չափը չանցնելու և լյարդին ու ստամոքսին չվնասելու համար:

1. Նախօրոք մի փոքր բան կերեք

 цитрус, апельсин, лимон, грейпфрут, лайм, фрукты

Այս կանոնն աշխատում է ոչ միայն ամանորի գիշերը, այլ միշտ։ Իսկ դիմանալ քաղցին մինչև Նոր տարվա գիշերն առհասարակ պետք չէ և վնասակար է։ Ցանկացած կորպորատիվ երեկոյից, խնջույքից, հանդիպումից և կարևոր բանակցություններից առաջ պետք է անպայման մի փոքր բան ուտել։ Առհասարակ ցանկացած նախատոնական կերակրացանկում տոներից մի քանի օր առաջ խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ ու բանջարեղեն ավելացնել` բջջանյութը կօգնի հաղթահարել առաջիկա սննդային բեռնվածությունը և չափազանց շատ չուտել։ Այս տեսանկյունից շատ օգտակար են նաև բիֆիդոբակտերիաներով կաթնաթթվային մթերքները։

2.  Ավելի շատ բանջարեղեն

овощи

Ճոխությունից և համեղ կերակուրներից ճկվող սեղանին մրգերն ու բանջարեղենն անպակաս են։ Այդ իսկ պատճառով, ափսեների մեջ ավելի շատ պղպեղ, վարունգ և լոլիկ դրեք։ Դրանք տաք ուտեստի հիանալի գարնիր կլինեն։ Իսկ մրգերը հիանալի զույգ կկազմեն ոգելից խմիչքի հետ։ Ի դեպ, խաշած բանջարեղենից աղցանները վատ այլընտրանք չէ, եթե այն առանց մայոնեզ է։ Վինեգրետն առհասարակ հիանալի նախուտեստ է։ Խաշած բանջարեղենն օգտակար բջջանյութ է պարունակում, իսկ խաշած կարտոֆիլն ալկոհոլի հիանալի սորբենտ է։

3. Հավի միս և ձուկ` այո

 - рис.3

Կարելի է սկսել տոնական խնջույքը տաք ուտեստից` մայոնեզով լի զանազան նախուտեստներով և աղցաններով քաղցը չխլացնելու համար։ Բայց ընտրեք միայն ոչ թե ճարպոտ խոզի միս, խոզենի կամ թևիկ, այլ հավի միս կամ ձուկ։

Յուղոտ ձկան մեջ պարունակվող Օմեգա-3 ոչ հագեցած ճարպաթթուները, D և Е վիտամինները պայքարում են ազատ ռադիկալների դեմ, որոնք ալկոհոլի չարաշահման հետևանքով հատկապես ակտիվ են սինթեզվում։ Դա նշանակում է, որ ձուկը հիանալի ազդեցություն է գործում անոթների վրա` պաշտպանելով դրանք նաև «վատ» խոլեստերինից։ Հատկապես օգտակար են սաղմոնը, թառափը, իշխանը և ծովապերկեսը։

4.  Կոլայի փոխարեն` մաքուր ջուր

Вода в стакане

Կերակրատեսակներ համտեսելու միջև ընկած ժամանակահատվածում մաքուր ջուր խմեք։ Իսկ ահա քաղցր հյութերից, կոմպոտներից և հատկապես գազավորված ընպելիքներից զերծ մնացեք` ածխաթթու գազը նպաստում է քաղցի առաջացմանը, ինչն էլ նախատեսվածից ավելի ուտելու ռիսկ է առաջացնում։ Դա արագացնում է նաև խմորումը և ալկոհոլի ներծծումը` առաջացնելով մետեորիզմի տհաճ զգացողություն։

5. Ավելի լավ է` մի գավաթ օղի, քան երեք կոկտեյլ

 - рис.5

Ցանկացած մաքուր ալկոհոլային ըմպելիքներ գերադասելի են խառնած կոկտեյլներից, որոնց կալորիականությունը շատ բարձր է։ Բացի այդ, գազավորված կոկտեյլներն արագ արբեցնում են, այնպես որ, դրանց փոխարեն ավելի լավ է խմել չոր կարմիր կամ սպիտակ գինի, օղի կամ լավ կոնյակ։

Լյարդը պաշտպանելու համար երեկոյից կամ դրանից առաջ կարելի է կիտրոնով կամ անանուխով թեյ խմել կամ գազարի, գազար–խնձորի, գազար–նեխուրի թարմ քամած հյութ, բայց անպայման մեկ ճաշի գդալ սերուցքով կամ ձիթապտղի յուղով։ Դա կօգնի լեղարտադրությանը։ Կարելի է նաև ուտել յուղոտ փոքրիկ բուտերբրոդ կարագով և թույլ աղի կարմիր ձկով կամ պանրով` դա կդանդաղեցնի ալկոհոլի ներծծումը։

6.  Այրենք կալորիաները պարելով

Танец, Танцы


Փորձեք շատ շարժվել, չէ՞ որ, տոներ են։ Պարեք, զբոսնեք։ Պարզապես հաճախ սեղանից հեռացեք։

7. Աղանդերը` վերջում

 Десерт, торт

Պետք չէ տորթերը կամ խմորեղենն ուտել հիմնական կերակուրից անմիջապես հետո։ Դա միայն կխանգարի մարսողությանը։ Դրանք ավելի լավ է ուտել ուրախ պարերից մեկ ժամ անց։ Այդ դեպքում հիմնական սնունդն արդեն վերածված կլինի էներգիայի, և քաղցրեղենն այդքան վնասակար ազդեցություն չի ունենա։

Առաջին հայացքից անհնար թվացող այս փոքրիկ «խորամանկությունները» կօգնեն ոչ միայն  պահպանել լավ ինքնազգացողությունը տոնական շաբաթվա ընթացքում, այլ նաև դրական ազդեցություն կունենան օրգանիզմի և արտաքին տեսքի, հետևաբար` նաև տրամադրության վրա ։ Վայելեք տոները, այլ ոչ հոգս դարձրեք դրանք։ Թող որ Նոր տարին նաև հոգու վերափոխում և դրական շրջափուլ բերի ձեր կյանքում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։–0–