438.87
4.39
404.41
0
Եղանակը Երևանում
Հայ

6 մթերքներ, որոնք կանխում են կրծքագեղձի քաղցկեղը

14:15
26 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհում ամեն ութերորդ կինը հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Այսօր անհայտ է, թե ինչ պատճառով է, որ կանանց մի մասը հակված է այդ հիվանդությանը, իսկ մյուս մասը`ոչ, գրում է takprosto կայքը:

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա ազդող հիմնական գործոններից են տարիքը, գենետիկ հակվածությունը, գիրացումը դաշտանադադարից հետո կամ ավելորդ քաշը, ֆիզիկական ակտիվության պակասը, ալկոհոլի չարաշահումը և ուշ ծննդաբերությունը (35 տարեկանից հետո):

Հիվանդությունը վաղ փուլերում հաճախ ընթանում է առանց ախտանիշների, իսկ քաղցկեղի առաջին նշանները կարող են լինել կրծքագեղձի արտաքին տեսքի փոփոխությունը և կոշտուկները:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը

Դու այն ես, ինչ ուտում ես... Բացի դեղորայքային ծանր հրետանուց, ուռուցքների դեմ պայքարում օգնում են նաև սովորական մթերքները:

1. Ջրիմուռ

водоросли

Ծովային ջրիմուռները յոդի հարուստ աղբյուր են, իսկ յոդի ոչ բավարար քանակությունն օրգանիզմում հանգեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկին։ Ջրիմուռներում առկա քլորոֆիլն ունի հզոր հակաքաղցկեղային ազդեցություն։ Փորձե՛ք ավելի հաճախ օգտագործել ծովային ջրիմուռներ և յոդով հարուստ մթերքներ։

2. Սոյա

соя

Սոյա պարունակող մթերքները հարուստ են հենիստեինով, որը բուսական հորմոն է։ Իսկ սոյա պարունակող միսն ու կաթը պարունակում են հենիստեինի ցածր քանակություն, այդ պատճառով հարկավոր է խուսափել նման մթերքներից։ 

3. Սոխ և սխտոր

лук чеснок

Սխտորն ու սոխը հակաքաղցկեղային լավագույն միջոցներից են, որոնք պարունակում են ծծմբային բաղադրիչներ և ֆլավոնոիդներ, որոնք իրենց հերթին դանդաղեցնում են ուռուցքների աճն ու բարձրացնում իմունիտետը։

 4. Նուռ

гранат

Նռան ծառի պտուղները շատ օգտակար են կնոջ օրգանիզմի համար։ Հետազոտություններն ապացուցել են, որ նռան հյութը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, կանխում է կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը։

Նուռը պարունակում է նյութեր, որոնք կասեցնում են  էքստրոգեն հորմոնի սինթեզը։ Էքստրոգենի ավելցուկը նպաստում է ուռուցքային բջիջների զարգացմանը։ Նռան հատիկները կարելի է ավելացնել աղցանների մեջ, ինչպես նաև օգտագործել նռան համեղ հյութը։  

5. Քրքում

куркума

Քրքումը դեղին համեմունք է, որը շատ օգտակար է օրգանիզմի համար, այն ունի հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններ։ Քրքումը կանխում է քաղցկեղային բջիջների աճը։

6. Կաթ և կաթնամթերք

молоко

Կաթն ու կաթնամթերքը D վիտամինի և կալցիումի հարուստ աղբյուր են։ Իսկ ամեն օր, մոտ 12 րոպե արևի տակ անցկացնելով, դուք 50 տոկոսով կնվազեցնեք կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։

Սիրելի կանայք, հիշե՛ք այս 6 բնական, բուժիչ մթերքները, որոնց միջոցով հնարավոր է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը։

Առողջ եղեք –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում