+11
Եղանակը Երևանում
Հայ

5 օգտակար մթերքներ հիպերտոնիայով հիվանդների համար

16:29
14 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եթե դուք գիտեք սնվելու կանոնները և պահում եք դրանք, երբեմն որոշ նրբություններ կարող եք բաց թողնել։ Եկեք դրանք դիտարկենք Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Մայիսի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհը նշում է Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այդ նախաձեռնությամբ մի քանի տարի առաջ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հիպերտոնիան պատահաբար չեն անվանում «լուռ մարդասպան»։ Մարդը կարող է մի ողջ կյանք ապրել՝ չիմանալով զարկերակային ճնշման բարձր թվերի մասին։ Եվ տարիներ անց հայտնաբերել, որ սիրտը մաշված է, աչքի ցանցաթաղանթը՝ վնասված, գլխուղեղի անոթները՝ անմխիթար վիճակում, գրում է kp.ru-ն։

Այդ իսկ պատճառով էլ բժիշկները պնդում են, որ մարդն իմանա իր զարկերակային ճնշման թվերը։ Եվ եթե դրանք ձեզ մոտ բարձր են (130 ու 85-ից բարձր), ապա այն պետք է կանոնավորել։ Եվ առաջին հերթին՝ սննդակարգով։ Հիպերտոնիա ունեցողների համար հիմնական չափանիշներն են՝

- ավելի քիչ աղ (աղի վարունգ և այլն) և քաղցր (մնաս բարյավ՝ «Նապոլեոն»);

- ալկոհոլի նվազագույն քանակ (շավաթական ոչ ավելի, քան 150 գրամ կարմիր չոր գինի) և թարմացնող ըմպելիքներ (թունդ թեյ, սուրճ);

- ավելի քիչ ճարպոտ տապակած միս (ներիր, խորոված...).

- ավելի շատ մթերքներ, որոնք կալիում (բանան, սպանախ, ծիրանաչիր), մագնեզիում (չարազ՝ նուշ, քեշյու) և կալցիում (քնջութ, կաթնաթթվային սննդամթերք) են պարունակում։

Այսինքն, ըստ էության, առողջ սնվելու չափանիշներ են։ Բայց կան կանոններից որոշ բացառություններ, որոնք նույնիսկ օգտակար են հիպերտոնիկներին։ Ահա դրանց հնգյակն ըստ բժիշկ դիետոլոգ Լյուդմիլա Դենիսենկոյի՝

1. Կակաո և սև շոկոլադ

шоколад

Զարմացա՞ծ եք։ Կարծես թե կակաոն գրգռում է նյարդային համակարգը և պետք է որ բացառվի ճնշում ունեցողների սննդակարգից։ Մինչդեռ կակաոյում պարունակվող կենսաֆլավոնոիդները բարելավում են անոթների էլաստիկությունը։ Իհարկե, այն ավելի լավ է խմել շաբաթը մեկ-երկու անգամ, իսկ ամեն օր կարելի է ուտել 10-20 գրամ սև շոկոլադ։

2. Քրքում

куркума

Այս համեմունքը, որը գույն ու սուր ելևէջներ է հաղորդում ուտելիքին, ըստ էության պետք է վնասակար լինի հիպորտոնիկների համար, չէ՞ որ, եթե շատ քրքում ավելացնել, ապա ուտեստը կարող է շատ սուր լինել։ Մինչդեռ քրքումը բարելավում է արյան շրջանառությունը և զարկերակային ճնշումը։

Հիպերտոնիկների համար ամենաօգտակարը քրքումով առանց աղ պատրաստած բրինձն է։ Բրնձում մագնեզիում կա, իսկ քրքումն ավելացնում է համի և առողջության չափաբաժինը։

3. Ոչ շատ աղի ծովատառեխ

селедка

Աղը մահ է հիպերտոնիկների համար, բայց քիչ աղի ծովատառեխը պահպանում է օմեգա 3 ճարպաթթուները։ Բացի այդ, այն պատրաստում են որսալուց հետո առաջին ժամերին, այդ պատճառով այն շատ ավելի օգտակար է «արհեստական» ձկներից։ Ծովատառեխը նաև հարուստ է սպիտակուցով, կալցիումով և ֆոսֆորով։

4. Թթու կաղամբ
квашеная капуста

Եվ կրկին մի սննդամթերք, որի վնասը շատ ավելի մեծ կլինի օգուտից ավելորդ աղի պատճառով։ Բայց թթու կաղամբում պարունակվում է մեծ թվով վիտամին С՝ ավելի շատ, քան ցիտրուսայիններում կամ բուլղարական տաքդեղում։

Սակայն հիպերտոնիկների համար ամենաօգտակարը կանաչ սոխի հետ խառնած թթու կաղամբն է։ Այս ամենին ավելացվում է բուսայուղով՝ ավելի լավ է՝ կտավատի կամ քնջութի։ Իհարկե, կարելի է ավելացնել նաև խաշած կարտոֆիլ, քանի որ կեղևով խորովված կարտթֆիլը կալիումի գերազանց աղբյուր է։

5. Պաղպաղակ

мороженое

Իսկ քաղցր չէ՞։ Իսկապես, պաղպաղակը կարող է շատ յուղոտ և քաղցր լինել։ Բայց փորձեք գնել ստուգված տեսակի պաղպաղակ, առանց ջեմի, մուրաբաների և այլ հնարքների կիրառման, որոնցից աճում է գինը և նվազում օգտակարությունը։
Շաբաթական մեկ անգամ կաթնային կամ շոկոլադե պլոմբիրը ձեզ չի վնասի։

Բանն այն է, որ պաղպաղակը պարունակում է կալցիումի և ճարպերի օպտիմալ հարաբերակցություն։ Իսկ կալցիումը յուրացվում է միայն ճարպի օգնությամբ։ Այնպես որ մի զրկեց ձեզ համեղ պաղպաղակի չափավոր օգտագործումից։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում