ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է ջրանջատումների մասին։
«Հուլիսի 25-ին ժամը 11.00-ից 16:00-ը կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Միկոյան փող. 6, 8, 10, 12, 14, Գալշոյան փող. 6, 8, 8/1, 10, 14, 16 համարների ջրամատակարարումը։ Ժամը 09.30-ից 20.00 կդադարեցվի նաև Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:–0–