410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

5 մթերք 45 տարեկանից հետո երիտասարդությունը պահպանելու համար

19:55
28 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ 40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, իսկ արդեն 45–ին մոտ դանդաղում է նյութափոխանակությունն ու թուլանում իմունային համակարգը։ Այս ամենը հանգեցնում է հավելյալ ճարպաշերտի ավելացմանը, գրում է versiya.info–ն։

Դա թույլ չտալու համար դիետոլոգներն առանձնացրել են 5 մթերք` վիտամինների և հանքանյութերի բարձր պարունակությամբ, որոնք անհրաժեշտ են առողջության և երիտասարդության պահպանման համար։

Ծովաձուկ

еда, рыбо

Ծովաձուկը պարունակում է մեծ քանակի վիտամին D ու օմեգա 3–ի ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի, կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաների նորմալ աշխատանքի համար։

Ձավարեղեն

гречка

Հնդկաձավարը, բրինձը, կորեկաձավարը, վարսակափաթիլն անհրաժեշտ են օրգանիզմին հատկապես 45 տարեկանից հետո։ Նրանք օգտակար են, քանի որ պարունակում են մեծ քանակի վիտամին В և բջջանյութ, որոնք անհրաժեշտ են շաքարն ու խոլեստերինը վերահսկելու համար։ Բացի այդ, ամբողջահատիկը սննդարար է, ինչի արդյունքում դուք չեք զգա քաղցի զգացում ավելի քան 30 ժամ, ինչը շատ կարևոր է կազմվածքի համար։

Հապալաս

виноград и черника

С և К խմբի վիտամինների մեծ քանակի շնորհիվ հապալասը լավացնում է սրտամկանի և ուղեղի աշխատանքը, ինչպես նաև թույլ է տալիս պահպանել տեսողությունը։ Բջջանյութի ու հակաօքսիդանտների շնորհիվ արագանում է նյութափոխանակությունն ու սկսում է գործել ճարպն այրելու բնական պրոցեսը։

Բրոկկոլի

брокколи

Բրոկկոլին պարունակում է А, В, С, Е վիտամիններ, ինչպես նաև սննդաթելեր և կալցիում, ինչն ուղղված է իմունային համակարգի ամրապնդմանն ու մուտացիոն պրոցես անցած ուռուցքային բջջիջների դեմ պայքարին։

Լոլիկ

помидоры

Լոլիկը բջջանյութի և А, С, Е խմբի վիտամինների հիանալի աղբյուր է։ Լոլիկի շնորհիվ կարելի է վերահսկել շաքարի մակարդակն ու դիմակայել թրոմբների զարգացմանը անոթների պատերին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով