480.77
8.04
450.71
+9
Եղանակը Երևանում
Հայ

4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)

10:35
13 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը: Պատկերը հրապարակվել է գլոբալ հետազոտական խմբի կողմից, որը կոչվում է «Event Horizon Telescope» (EHT)՝ օգտագործելով ռադիոաստղադիտակների համաշխարհային ցանցի դիտարկումները, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը:

Դիտարկումները կատարվել են ութ ռադիոաստղադիտակների համատեղ աշխատանքի միջոցով:

Գիտնականները նախկինում հետազոտել էին աստղեր, որոնք պտտվում էին ինչ-որ անտեսանելի, կոմպակտ և շատ զանգվածային կենտրոնի շուրջը՝ Ծիր Կաթինի կենտրոնում: Ներկայիս հետազոտությունները հաստատեցին, որ այն իրենից սև խոռոչ է ներկայացնում և Երկիր մոլորակից ունի 27,000 լուսատարի հեռավորություն։

Թերևս մենք չենք կարող տեսնել ինքնին սև խոռոչը (Sagittarius A* կամ Sgr A*), քանի որ այն ամբողջովին մութ է և այն շրջապատված է օղակաձև վառ կառուցվածքով:

Ստացված պատկերը ֆիքսել է նաև լույսի այն հատվածը, որը թեքված է սև խոռոչի հզոր ձգողության հետևանքով, որը չորս միլիոն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը:

Նշենք նաև, որ առաջին անգամ հայտնաբերված սև խոռոչի պատկերը հրապարակվել է դեռևս 2019թ․ Messier 87 գալակտիկայի կենտրոնում:

Երկու սև խոռոչները շատ նման են, չնայած որ մեր գալակտիկայի սև խոռոչը ավելի քան հազար անգամ փոքր է և ավելի քիչ զանգվածեղ, քան M87-ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ