4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)

14.10.2019, 11:38
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թաիլանդում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին։

Ականատեսի կողմից արված տեսանյութը հրապարակել է Newsflare լրատվական պորտալը, հաղորդում է lenta.ru–ն։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4–ին։

50–ամյա ֆերմեր Նակորն Վոնգբանդիտը (Nakorn Wongbandit) տեսել է, թե ինչպես է 4 մետրանոց օձն ուտում իր աքաղաղին։ Տղամարդն օգնություն է կանչել` վախենալով, որ պիթոնը կհարձակվի նաև մյուս թռչունների վրա։ Դեպքի վայր ժամանած մասնագետներն օգնել են օձին դուրս թքել կենդանուն։

«Ես ութ թռչուն եմ մեծացրել, և յուրաքանչյուրը շատ թանկ է ինձ համար», – նշել է ֆերմերը։

«Մի անգամ հրաժարվել եմ խոշոր գործարքից, որպեսզի թռչունները մնան ինձ հետ։ Այսօր առավոտյան կասկածելի ձայներ լսեցի հավանոցից։ Շատ դժվար էր տեսնել, թե ինչպես է պիթոնն ուտում իմ աքաղաղի», – նշել է Վոնգբանդիտը։

Մասնագետները պիթոնին դրել են պարկի մեջ ու բաց թողել բնակավայրերից հեռու տարածքում։–0–