ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 26–ամյա հայ մայրիկ Սուսաննա Սահակյանը դուրս է եկել «Միսսիս Վոլժսկի» գեղեցկության մրցույթի եզրափակիչ։
26–ամյա Սուսաննա 2,5 տարեկան որդու երջանիկ մայրիկ է։ Մասնագիտությամբ Հողային հարկի մասնագետ է, սակայն հիմա գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում։ Սուսաննային գլխավոր հոբբին պսակադրությունների արտագնա արարողությունների կազմակերպումն է։ Սուսաննան երազում է ճամփորդել իր ընտանիքի հետ։ Նրա կարծիքով, երջանկությունն առողջ երեխաներ և ծնողներ ունենալն է, հաղորդում է gazeta-vp.ru կայքը։
«Միսսիս Վոլժսկի» մրցույթի եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 1–ին Վոլժսկիում։ Մրցույթին մասնակցում է 16 մայրիկ։ Ի դեպ, նրանցից մեկն անգամ արդեն տատիկ է։–0–